Նկարիչը, որն իրեն անմահացրել է Պոմպեյի վերջին օրը
Կառլ Բրյուլովի «Պոմպեյի վերջին օրը» կտավը համաշխարհային արվեստի գլուխգործոց է։ Քչերը գիտեն ամենահետաքրքիր մանրամասներից մեկը `նկարը ներառում է նկարչի ինքնադիմանկարը։ Կտավի ձախ հատվածում, փրկվելու փորձ անող մարդկանց բազմության մեջ, պատկերված է մի երիտասարդ տղամարդ՝ գլխին նկարչական պարագաների արկղ, ձեռքին՝ վրձիններ։ Դա հենց Կառլ Բրյուլովն է, ինքն իրեն պատկերած սեփական գլուխգործոցում։ Այս դետալը պատահական չէ։ Նկարիչը կարծես իրեն տեղավորում է պատմության ամենաողբերգական պահի մեջ, ոչ թե որպես սովորական դիտորդ, այլ որպես մի մարդ, ով ներկա է մարդկային քաղաքակրթության կործանմանը և փորձում է այն հավերժացնել արվեստի միջոցով։ Այստեղ մի հետաքրքիր հակադրություն կա․ շուրջբոլորը մարդիկ պայքարում են իրենց կյանքի համար, իսկ նկարիչն իր հետ տանում է այն, ինչով կարող է պահպանել այդ պահը՝ իր արվեստը, այն ինչը նա կարծում է ամենաթանկը։
Բրյուլովը կարծես ինքն իրեն հարց է տալիս՝ ի՞նչ կարող է անել արվեստագետը, երբ աշխարհը փլուզվում է։ Նրա պատասխանը մնացել է կտավի վրա, դառնալով անմահության յուրօրինակ խորհրդանիշ։


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...