Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունները. Արաղչի
48 ժամվա ընթացքում 12 երկրի գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային վերջին զարգացումները և ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին 48 ժամվա ընթացքում Ամանի, Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Կիպրոսի, Թուրքիայի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Թունիսի, Իրաքի և Պակիստանի իմ 12 գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում մենք քննարկել ենք տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումները և լարվածություն հրահրող ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները», - գրել է նա:
Արաղչիի խոսքով՝ խորհրդակցությունների ընթացքում նա ընդգծել է պետությունների ազգային ինքնիշխանությունը հարգելու, ագրեսիայի և սպառնալիքների դադարեցման, ապակառուցողական արտաքին միջամտությունից հրաժարվելու անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների պատասխանատվությունը՝ անկայունության տարածումը կանխելու գործում։


















































ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ
Յուրաքանչյուր ոք, ով դուրս կգա ԻԻՀ դեմ, դրա համար ծանր գին կվճարի. Ռեզաի
«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները ՀՀ համար. փորձագետ
Ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին. Ղալիբաֆ
Ամերիկյան զինվորականները հարված են հասցրել Իրանի հարավում գտնվող Ղեշմ կղզուն
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...