Թվերով՝ տնտեսական աճ, իրական կյանքում՝ վարկային բեռ․ ո՞ւմ համար է զարգանում Հայաստանի տնտեսությունը
Իշխանությունները պարբերաբար խոսում են տնտեսական աճի, զարգացման, ներդրումների և տնտեսական հաջողությունների մասին։ Խոսում են, բայց չգիտես ինչու դա իր մաշկի վրա չի զգում հասարակ քաղաքացին։Փոխարենը ամեն տարի իր ուսերին ծանրացնում է հերթական վարկն ու հույսը, թե հետո լավ կլինի։ Տնտեսական աճի թվերին զուգահեռ չգիտես ինչու ավելանում է նաև վարկառուների թիվը, որոնց թիվ մեկ խնդիրը կենցաղային հարց լուծելն է։
2026 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերից և վարկային կազմակերպություններից վարկեր ստացած ֆիզիկական անձանց թիվը կազմել է 939 551 մարդ։ Ընդ որում, 2025 թվականի փետրվարի տվյալներով՝ 18-63 տարեկան Հայաստանի բնակչության շուրջ 48%-ը արդեն վարկառու էր։ Այսինքն հիմնական վարկառու տարիքային խմբում գրեթե յուրաքանչյուր երկրորդ մարդ վարկ ունի։ Սա պարզապես վիճակագրություն չէ։ Սա հասարակության ֆինանսական վիճակի մասին լուրջ ազդակ է։
Իհարկե, յուրաքանչյուր վարկ պարտադիր չէ, որ սոցիալական ծանր վիճակի հետևանք լինի․ կան հիփոթեքային, բիզնեսի զարգացման և այլ նպատակներով վերցված վարկեր։ Բայց երբ վարկային բեռը դառնում է բնակչության զգալի հատվածի կյանքի անբաժանելի մասը, արդեն անհրաժեշտ է խոսել ոչ միայն տնտեսական աճի, այլև այդ աճի իրական սոցիալական արդյունքների մասին։
Ի՞նչ արժեք ունի տնտեսական աճը, եթե մարդիկ ստիպված են ապրել ապագա եկամուտների հաշվին։
Տնտեսական զարգացման մասին խոսելիս պետք է պատասխանել մի պարզ հարցի՝ արդյո՞ք աճում է մարդկանց իրական գնողունակությունը, թե՞ պարզապես ընդլայնվում է նրանց պարտքային բեռը։
Երբ պաշտոնական վիճակագրության մեջ ամեն ինչ աճում է, բայց քաղաքացիների ֆինանսական ազատությունը սահմանափակվում է ամսական վարկային վճարումներով, տնտեսական հաջողության մասին հայտարարությունները վերածվում են զարգացման իմիտացիայի։
Իսկ հասարակության բարեկեցությունը պետք է չափել ոչ թե նրանով, թե որքան վարկ կարող է վերցնել քաղաքացին, այլ նրանով, թե որքանով կարող է ապրել առանց պարտքերի։
Նշենք նաև, որ ոչ վճարողունակ մարդկանց թիվն է պակասել և մարդիկ ավելի շատ են սկսել սննկացման գործընթաց։
Արմինե Մելքոնյան


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...