«Ուժեղ Հայաստանի» հետ շանտաժի լեզվով և ճնշումներով հարաբերվելը որևէ արդյունք չի տալու. Վարդևանյան
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ասաց, որ օտարերկրյա պարտադրանքի պայմաններում ընդդիմության վրա ճնշում են գործադրում, որպեսզի դրական դիրքորոշում ստանան, որը, սակայն, չեն ստանալու. «Իշխանությունները վաղուց պետք է հասկանային, որ «Ուժեղ Հայաստանի» հետ շանտաժի լեզվով և ճնշումներով հարաբերվելը որևէ արդյունք չի տալու»,- իր խոսքում նշեց Վարդևանյանը։
Նա նկատեց, որ Սամվել Կարապետյանին կալանավորեցին սահմանադրական փոփոխություններին աջակցելու հարցում մերժում ստանալուց հետո, մինչդեռ կալանավորումը տեղի ունեցավ մի գործի շրջանակում, որը հարուցվել էր ամիսներ առաջ։
«Ամեն ինչ այնքան պարզ է։ Իսկ տնային կալանքը բանտային կալանքով փոխարինելը նույնպես որևէ իրավական նպատակ չի հետապնդում։ Տնտեսական բնույթի հանցանքների ու մեղադրանքների դեպքում գործի խոչընդոտման ռիսկը չի կարող իրատեսական լինել, երբ անձը նաև այսքան ժամանակ ապացուցել է իր պատշաճ վարքագիծը։ Սա Ալիևյան Սահմանադրության օրակարգի մերժման հետևանք է»,- հավելեց նա։ Անդրադառնալով ընդդիմության միասնական ճակատի ձևավորմանը՝ Վարդևանյանն ասաց, որ այդ ուժերը մի կողմ են դրել իրենց տարակարծությունները, որովհետև օրահասական իրավիճակում ենք։
«Մեր ինքնության, անկախության, պետականության հիմքերի պահպանման հարց ունենք։ Եթե մի պետություն, որը դեռ մեզ համարում է թշնամի, անկեղծ չի մտնում խաղաղության օրակարգի մեջ, որովհետև եթե մտած լիներ, խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը կստորագրեր, փոխարենը որոշել են ներխուժել մեր պետության ներքին գործերին և Սահմանադրության փոփոխության հարց են դրել, այն էլ՝ ոչ թե դասական փոփոխության, այլ նոր Սահմանադրության ընդունման, այսքանից հետո ինչի՞ մասին է խոսքը»,- մասնավորապես նշեց Վարդևանյանը։


















































Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց
«Ո՛Չ» ենք ասելու Ալիևի Սահմանադրությանը և «ԱՅՈ՛» Հայաստանի անկախության պահպանմանը». «Ուժեղ Հայաստան»
Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. «Փաստ»
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...