Դատարկ թվերով ոչ ժողովրդին կկերակրես, ոչ էլ տնտեսվարողի խնդիրները կլուծես
«Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով»,- այսօր հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Սակայն նախարարի լավատեսական հայտարարությունները և իրական տնտեսական պատկերը սարերի տարբերություն են։ Աշխատանքի կեղծ իմիտացիա ստեղծող նախարարը կարծում է հայ֊ռուսական տնտեսական հարաբերությունները Մսնթաշյանց բիզնես ակումբի անդամների հետ նսխաճաշելն ու տեսանյութ տարածելու նման է, որտեղ մտահոգ բիզնեսմենների ոչ մի հարց չի լուծվում, զուգահեռ միայն նախարարը տեսանյութ է ունենում` իբր մտահոգ է տնտեսվարողի խնդիրներով։ Բայց տնտեսվարողը փաստի առաջ է. 2025 թվականի տվյալներով՝ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է շուրջ 2.92 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 4.7 մլրդ դոլար։ Համեմատության համար՝ 2024 թվականին արտահանումը կազմել էր 3.16 մլրդ, իսկ ներմուծումը՝ 9.24 մլրդ դոլար։ Այսինքն երկու երկրների ապրանքաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում կրճատվել է մոտ 38 տոկոսով։ Զուգահեռ կրճատվել է տնտեսվարողի հնարավորություններ ու շահերը։
Ի դեպ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի արտահանման և ներմուծման գլխավոր գործընկերներից մեկը։ Խնդիրը միայն ձկան արտահանման մեջ չէ․ սահմանափակումների տակ են հայտնվել նաև հայկական մի շարք այլ ապրանքներ՝ գյուղմթերքից մինչև սննդամթերք և խմիչքներ։
ArmRus.info-ի տեղեկություններով՝ Պապոյանի հետ հանդիպումը ռուսական պաշտոնյաները համարում են ժամանակի անիմաստ կորուստ, պատճառաբանելով, որ Հայաստանից ներկրվող ապրանքների որակի ապահովման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չեն իրականացվել։
Հատկանշական է նաև, որ նախարարի այցի առաջնային նպատակը ոչ թե արտահանման ծավալների վերականգնումն է, այլ ներմուծման հարցերի քննարկումը։ Թերևս նախ ներմուծման շուրջ բանակցելով Պապոյանը հույս ունի գոնե արտահանման թեմային հասնելու հնարավորություն ստանալ։
Ներքին լսարանի համար կարելի է խոսել տնտեսության դիմացկունության, նոր շուկաների և ռուսական շուկայի անհրաժեշտության վերացման մասին։ Բայց թվերն այլ բան են ասում։ Իսկ միջազգային բանակցություններում ներքին լսարանի համար նախատեսված մանիպուլյացիաները հազիվ թե նույն արդյունավետությունն ունենան։


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...