ՍԴ նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ իշխանական շրջանակներում սպասված զարգացումները կարծես թե այլ հունով են ընթանում։
Բանն այն է, որ նախորդ ընտրությունների ժամանակ ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրված Վլադիմիր Վարդանյանն ու ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը չկարողացան անհրաժեշտ ձայներ հավաքել, և Սահմանադրական դատարանը մնաց առանց նախագահի։
Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին ՍԴ-ում իրավիճակն այնքան է փոխվել, որ Էդգար Շաթիրյանի առաջադրման դեպքում հենց նա կարող է ստանձնել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ Ըստ մեր տեղեկությունների՝ դատավորների շրջանում Շաթիրյանի օգտին կոնսենսուս է ձևավորվել, և այս անգամ ընտրությունը կարող է ավարտվել նրա հաղթանակով։
Սակայն ՍԴ-ում իրավիճակը բավականին գերլարված է։ Բանն այն է, որ իշխանությունները նախապես ակնկալել են, որ Վլադիմիր Վարդանյանը, որը Ազգային ժողովից տեղափոխվել էր Սահմանադրական դատարան, ի վերջո կդառնա իշխանության նախընտրած թեկնածուն՝ ՍԴ նախագահը։ Ըստ էության, նրա տեղափոխությունը խորհրդարանից ՍԴ դիտարկվել է որպես իշխանության կողմից որոշակի քաղաքական հաշվարկի մաս։
Սակայն, մեր բացառիկ տեղեկություններով, ՍԴ-ում խաղաթղթերը լիովին խառնվել են իրար։ Էդգար Շաթիրյանի՝ վերջին տարիների աշխատանքը դատարանում, կարծես թե, նրան թույլ է տվել ամրապնդել դիրքերը և ստանալ դատավորների ավելի մեծ աջակցությունը։
Հատկանշական է, որ այս պահին Նիկոլ Փաշինյանից որևէ հստակ ազդակ չկա, թե ՍԴ նախագահի պաշտոնում պետք է ընտրվի Վլադիմիր Վարդանյանը։ Եվ հենց այս անորոշությունն է ավելի սրում իրավիճակը։
Այսպիսով, այսօր Սահմանադրական դատարանում սպասվող ընտրությունը կարող է վերածվել իշխանության ակնկալիքների և դատավորների իրական ընտրության բախման։ Եթե Էդգար Շաթիրյանը կրկին առաջադրվի, ապա, ըստ մեր աղբյուրների, նա ունի ՍԴ նախագահ դառնալու լուրջ հնարավորություն»։


















































ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել. Մերց
ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքները
Ջրհեղեղի վտանգի պատճառով` ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 21 ընտրատեղամաս է տեղափոխվել
Ես հաճույքով իմ թեկնածությունը կրկին կառաջադրեի, եթե նման հնարավորություն ունենայի. Թրամփ
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...