Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը շտապում փոխել Սահմանադրությունը․..
Նիկոլ Փաշինյանի շտապողականությունը նոր Սահմանադրություն ընդունելու հարցում զուտ իրավական բարեփոխումների համատեքստում չէ։ Այստեղ ակնհայտորեն ավելի խորքային քաղաքական հաշվարկներ են գործում։
Գործող իշխանությունների ներկայացուցիչները չեն հերքում, որ դա Ադրբեջանի պահանջն է։ Բաքուն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը փաստացի դարձրել է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, խնդրահարույց համարելով Անկախության հռչակագրի լինելը Սահմանադրության նախաբանում։
Փաշինյանը Սահմանադրության փոփոխության հարցը վերածել է քաղաքական հերթական բաժանարար գծի։ Ով փոփոխությանը կողմ է ուրեմն խաղաղության կողմնակից է, իսկ ով դեմ է խաղաղության գործընթացին խոչընդոտող է,պատերազմ հրահրող։ Այսպիսով, իշխանությունը փորձում է ընդդիմությանը դնել հանրային ճնշման տակ շրջանցելով բուն սահմանադրական բովանդակության շուրջ քննարկումը։
Իր լսարանի աչքերը Խաղաղության պայմանագիր եզրույթով փակող Փաշինյանը որոշումը որակում է ժողովրդի պահանջ։ Եվ ավելի անկեղծ չէ նույն լսարանի հետ, որ Ալիևյան ախորժակի դեմ, թղթե որևէ պայմանագիր ապահովագրական երաշխիք չէ, ինչպես օրինակ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական զորքերի լինելը, բազմաթիվ նախկին պայմանագրերի խախտում է։ Այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանը լռում է իր լսարանի համար և ամենակարևոր հարցը թողում է անպատասխան․ ի՞նչ երաշխիք կա, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի։
Փաշինյանի շտապողականության մեջ նկատելի է միաժամանակ երեք հաշվարկ՝ բավարարել Բաքվի պահանջը, ձևավորել նոր ներքաղաքական օրակարգ և սեփական իշխանության համար ստեղծել քաղաքական առավելություններ։
Եվ այստեղ հարցը շատ ավելի մեծ է, քան մեկ հանրաքվեն։ Արդյո՞ք Հայաստանը սեփական կամքով է վերանայում իր պետականության հիմնարար փաստաթուղթը, թե՞ արտաքին պահանջները վերածվում են ներքին քաղաքական որոշումների։
Արտաքին քաղաքական պահանջների մի վեկտորն էլ ուղղված է ՌԴ դեմ։ Այստեղ արդեն մեկ օր առաջ ազդեցության գոտին փոխելու խնդիրն է։
Այս մասին կարդալ այստեղ։


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...