Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից. «Հետք»
2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական հարձակումներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում: Ընդ որում՝ 200 քկմ-ի մեջ ներառված չէ ՀՀ տարածքի հաշվին ձեւավորված չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը, որը չի գտնվում կողմերից որեւէ մեկի տիրապետության տակ, սակայն դիտարկվում է երկու կողմից էլ, նշանառության տակ է ու անօգտագործելի, այսինքն՝ կորսված է հայկական կողմի համար: Այս մասին հաղորդում է «Հետքը»։
Աղբյուրի հաղորդմամբ, Վայոց Ձորում եւ Սյունիքում Հայաստանի կորցրածի մի մասը բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ) են՝ արգելոց ու արգելավայրեր, որոնք պետական սեփականություն են: Այս հոդվածում կանդրադառնանք Սյունիքի մարզի օկուպացված ԲՀՊՏ-ներին:
«Սեւ լիճ» արգելավայր
2020 թ. պատերազմից հետո, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Արցախի ամբողջ Քաշաթաղի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, վերջինիս զինված ստորաբաժանումներն առաջացան ու հայտնվեցին Սյունիքի հյուսիսում գտնվող Սեւ լճի անմիջական հարեւանությամբ:
Խորհրդային վարչական բաժանման համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանն անցնում է հենց լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, ըստ Google-ի քարտեզով մեր չափումների, 1.7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0.3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը:
Ըստ աղբյուրի, չնայած սրան՝ 2021-2022 թթ. ադրբեջանցիները խորացել են ՀՀ սուվերեն տարածքում եւ գրեթե ամբողջությամբ զավթել լիճը: Հայկական կողմը ներկայում դրան հասանելիություն ունի միայն հարավարեւմտյան կողմից: Եթե 2021-ին ադրբեջանցիները վերահսկում էին սահման հանդիսացող Փոքր Իշխանասար (3455 մ) եւ լճից հարավ՝ ՀՀ տարածքի խորքում գտնվող Գլուխ Ձեգեձորի (3234 մ) լեռները, ապա 2022-ի սեպտեմբերյան հարձակման արդյունքում գրավել են նաեւ ռազմավարական հսկայական նշանակություն ունեցող Մեծ Իշխանասարը (3552 մ), որը վերահսկում է ամբողջ շրջակայքը, ապա դրա հարավային լանջով խորացել ՀՀ տարածքում 3 կմ՝ հասնելով Վարդասար բարձունքին (3214 մ): Այդպիսով՝ նրանց վերահսկողության տակ են անցել Սեւ լիճը եզերող բոլոր հիմնական գագաթները:
Սեւ լիճը անհոսք քաղցրահամ լիճ է, որը կազմավորվել է Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում՝ 2670 մ բարձրության վրա: Հյուսիս-հարավ ձգվածությունը 1.2 կմ է, արեւմուտք-արեւելք ձգվածությունը՝ 1.6 կմ, առավելագույն խորությունը՝ մոտ 7.5 մ, ջրի ծավալը՝ ավելի քան 9 մլն խմ: Լիճը շրջապատող տարածքը ծածկված է բուսականությամբ, որը բնորոշ է ալպյան մարգագետիններին: Առանձնացվում են 102 տեսակի անոթավոր բույսեր


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...