Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երեկ օրն սկսվեց քպական իշխանության ռեպրեսիվ մարմինների կողմից «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տների, ինչպեսև Կարապետյաններին առնչվող ավելի քան 60 այլ հասցեների վրա զանգվածային «հարձակմամբ»: Ձևական առումով հայտարարվեց խուզարկության մասին հետո հրապարակվեց ինչ-որ երկար «հեքիաթ»՝ իբր ՀԷՑ-ի հետ կապված, բայց բոլորին էլ պարզ է, թե ինչն ինչոց է: Ի դեպ, հետաքրքիր հարց է, թե իշխանությունն ու իր ռեպրեսիվ մարմինների ղեկավարները ի՞նչ էին պատրաստվում գտնել գրեթե մեկուկես տարի քաղաքական հետապնդումների ենթարկվող, կալանավորված, ապա տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանի կամ նրա եղբորորդու առանձնատանը: Տարուց ավելի բացահայտ թշնամական եղանակներով ու ակնհայտ քաղաքական պատճառներով հետապնդվող մարդկանց՝ բազմախուզարկված տներում... խուզարկություններ են անում, նոր գործընթացներ են «թխում»: Ի լրումն ամենի, սա լուրջ հարցերի տեղիք է տալիս՝ այդ խուզարկություններն արտոնող պաշտոնյաների տրամաբանության և ողջամտության, պրոֆեսիոնալ պիտանելիության առումներով:
Այս ամենն ու երեկ օրվա ընթացքում տեղի ունեցած մյուս գործընթացներն այլ կերպ, քան հետևողական ահաբեկում, իշխանական լիազորությունների անցում ու չարաշահում, դժվար է բնորոշել: Ու հետապնդվողներն էլ պատրանքներ չունեն, հստակ գիտակցում են, թե փաշինյանական իշխանության հերթական ռեպրեսիվ բռնկումն ինչով է պայմանավորված:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը շատ պարզ ասաց դրա մասին՝ մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը «կողմ» քվեարկենք: Բառացի. «Հիշում եք, որ հայտարարեց, որ փորձելու է համոզել ընդդիմադիրներին, որպեսզի Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկեն, համոզում է, աչքեր վախեցնում: ...Երեխաների խաղալու համակարգիչը տարան ու մի քանի հատ խաղային այլ բաները: Խուզարկության ընթացքում երեխաները տանն են եղել. փոքրը տանն էր: Երեխաները արդեն սովոր են, որ շուտ-շուտ են գալիս: Սա Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ մենք թողնենք, որ ինքը Ալիևի սահմանադրության հանրաքվե անցկացնի»,-ասել է նա»։
Մանրամասն` սկզնբաղբյուր կայքում


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...