Իտալիայում տղամարդը պատրաստվում է ամուսնանալ սիլիկոնե տիկնիկի հետ
Իտալիայում տղամարդը պատրաստվում է ամուսնանալ սիլիկոնե տիկնիկի հետ, իսկ հիմա սպասում է, որ իր հարսնացուն արհեստական բանականություն ձեռք բերի։
Նկարում Անտոնիի և նրա սիրելի Ջուլիան են։
Նրանք արդեն մեկ տարուց ավելի է միասին են ապրում։ Անտոնին ընտրում է նրա հագուստը, հոգ տանում արտաքինի մասին և պատմում իրենց համատեղ ապագայի ծրագրերի մասին։
Միայն մի փոքրիկ մանրուք կա․ Ջուլիան մարդ չէ, այլ չափազանց իրական տեսք ունեցող սիլիկոնե տիկնիկ։
Հոկտեմբերի 29-ին իտալական Le Iene հեռուստահաղորդումը հրապարակել է լրագրող Ռոբերտա Ռեայի ռեպորտաժը՝ նման տիկնիկների հետ հարաբերություններ կառուցող մարդկանց մասին։
ՀԱՐՍԱՆԻՔՆ ԱՐԴԵՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆ
Անտոնին լրագրողներին պատմել է, որ պատրաստվում է Ջուլիայի հետ հարսանիք կազմակերպել սեպտեմբերին։
Խոսքը, բնականաբար, խորհրդանշական արարողության մասին է։ Իտալիայում օրենքով հնարավոր չէ ամուսնություն գրանցել տիկնիկի հետ։
Սակայն տղամարդու համար այդ հարաբերությունները միանգամայն լուրջ են։
Ավելին, նա արդեն մտածում է իր զուգընկերուհու տեխնիկական կատարելագործման մասին։
«ՇՈՒՏՈՎ ՆԱ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ»
Անտոնին սպասում է արհեստական բանականությամբ աշխատող՝ Ջուլիայի համար նախատեսված գլխի հայտնվելուն։
Նա հույս ունի, որ այդ ժամանակ Ջուլիան կկարողանա խոսել, արձագանքել տեղի ունեցող իրադարձություններին, իսկ ապագայում, հնարավոր է, նույնիսկ շարժվել։
Ստացվում է՝ նոր սերնդի ընտանեկան կյանք․ կինը չի վիճում, պարզապես ժամանակ առ ժամանակ ծրագրային թարմացման կարիք ունի։
ԻՍԿ ՍԱ ԱՐԴԵՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՐՋ ԲԻԶՆԵՍ Է
Le Iene-ի լրագրողները այցելել են Չինաստան, որտեղ արտադրվում են նմանատիպ իրատեսական տիկնիկներ, և զրուցել իտալացի գործարար Իվան Տադդեի հետ։
Նրա խոսքով ընկերությունն ամսական վաճառում է մոտավորապես 4-5 նման արտադրանք։ Գնորդների թվում կան ինչպես միայնակ տղամարդիկ, այնպես էլ զույգեր։
Որոշ հաճախորդներ ցանկանում են պատվիրել կոնկրետ մարդու արտաքինով տիկնիկ։ Գործարարը պնդում է, որ դրա համար անհրաժեշտ է այն մարդու գրավոր համաձայնությունը, ում արտաքինն օգտագործվելու է։
ԻՍԿ Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՊԱԳԱՅՈՒՄ
Արհեստական բանականությունն աստիճանաբար փոխում է մարդկանց պատկերացումները շփման և հարաբերությունների մասին։
Արդեն գոյություն ունեն վիրտուալ զրուցակիցներ, որոնք կարողանում են զրույց վարել, հիշել նախասիրությունները և նմանակել հուզական մտերմությունը։
Այժմ այդ տեխնոլոգիաները փորձում են միավորել մարդանման ռոբոտների հետ։
Բայց կարո՞ղ է արդյոք նման շփումը փոխարինել իրական մարդկային հարաբերություններին։


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...