Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Շահումյան գյուղի 46-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ողորկափող մեկփողանի հրացան և փամփուշտներ, որոնք առգրավվել են։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի առգրավման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում։
Համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Նոր Կեսարիա գյուղի 41-ամյա բնակիչը բնակության հասցեում զենք-զինամթերք է պահում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 41-ամյա տղամարդու տնամերձ հողամասում գտնվող տնակում հայտնաբերվել են մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և փամփուշտներ։
ՆԳՆ ոստիկանությունը հավաստիացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները շարունակվելու են առավել հետևողականությամբ:


















































Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրանք երբեք և ոչ մի պարագայում միջուկային զենք չունենան. Թրամփ
Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցում. ՌԴ ԱԳՆ
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր
Իրանը հայտարարել է, որ ավելի քան 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի