Սա հենց այն «առաջարկն» է, որը Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանցը՝ Կարապետյանների տների խnւզարկությունների մասին
Սա հենց այն «առաջարկն» է, որը Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. նրա քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաներ, գրել է Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով Կարապետյանների տան խուզարկությունները:
«Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում, ինչպես նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող վեց տասնյակից ավելի հասցեներում։
Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը՝ նոր Սահմանադրության ընդունման համատեքստում։
Կոլաբորանտ իշխանությունը, որը ծնկաչոք կատարում է Ալիևի պահանջները, սեփական ընդդիմության հետ այլ լեզվով խոսել պարզապես չի կարող։
Փաշինյանի քաղաքական զինանոցում, ըստ էության, մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները։ Դրանց միջոցով նա փորձում է պահպանել իշխանությունը, չեզոքացնել քաղաքական դիմադրությունն ու բարենպաստ պայմաններ ստեղծել արտաքին պարտավորությունների կատարման համար։
Սակայն համոզված եմ՝ այսօր առաջարկով հանդես գալու հերթն ընդդիմությանն է։ Ընդ որում՝ այդ առաջարկի հասցեատերը պետք է Հայաստանի հասարակությունը։
Խոսքը երկրի ինքնիշխանության ամրապնդման, անվտանգության ապահովման, արժանապատիվ ու երաշխավորված խաղաղության հաստատման քաղաքական հստակ այլընտրանքի մասին է։
Իսկ այդ ճանապարհի առաջին և անհրաժեշտ քայլը Փաշինյանի անփառունակ իշխանության հեռացումն է։
Մեր թիմի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Սամվել և Նարեկ Կարապետյաններին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը»,- գրել է նա:


















































Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց
Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց
Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար․ Սուրենյանց
Փաշինյանի «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքին առաջիկայում ավելանալու է նոր՝ «անկախություն կամ ՌԴ-ի վերահսկողություն» թեզը. Սուրենյանց
Ստեփանավանում ընդդիմությունը ոչ միայն իրական մրցակցություն կարող էր ցույց տալ իշխանությանը, այլ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակը. Սուրենյանց
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի