Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Շաքիի դեպքով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը հարցաքննվել է և ցուցմունքներ տվել. Պողոսյան Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Իսրայելին տրվող ամերիկյան օգնությունը կդադարեցվի. Թրամփ Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիոն. Նազարյան Մելանյա Թրամփը ծրագրում է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը Հոգևորի հետ կապի բացակայությունը նպաստում է նյութապաշտ հասարակության ձևավորմանը. Արդահան Դավիթյան Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում Հեռանկարում երկիրը չի կարողանա միաժամանակ դառնալ ԵՄ լիիրավ անդամ և պահպանել մասնակցությունը ԵՏՄ նախկին պայմաններով. Փաշինյան Ֆրանսիայի վարչապետը պատրաստ է հանդիպել ցուցարար դպրոցականների հետ Նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անդամ պետություններում գտնվող ՌԴ քաղաքացի պարտապանների մասին օրենք է ստորագրել Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Շաքիի դեպքով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը հարցաքննվել է և ցուցմունքներ տվել. ՊողոսյանԱռանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. ԱզիզյանՀրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԻսրայելին տրվող ամերիկյան օգնությունը կդադարեցվի. ԹրամփԵրեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիոն. ՆազարյանՄելանյա Թրամփը ծրագրում է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը Հոգևորի հետ կապի բացակայությունը նպաստում է նյութապաշտ հասարակության ձևավորմանը. Արդահան ԴավիթյանՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում Հեռանկարում երկիրը չի կարողանա միաժամանակ դառնալ ԵՄ լիիրավ անդամ և պահպանել մասնակցությունը ԵՏՄ նախկին պայմաններով. ՓաշինյանՖրանսիայի վարչապետը պատրաստ է հանդիպել ցուցարար դպրոցականների հետՆախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անդամ պետություններում գտնվող ՌԴ քաղաքացի պարտապանների մասին օրենք է ստորագրել Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում ՓաշինյանըԶինված հակամարտությունները լուծելու անկարողությունը դառնում է ժամանակակից աշխարհակարգի բնորոշ գծերից. ԶաքարյանՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահ«Քաղաքացիական պայմանագրի» կրթվածները (մաս 1-ին)Բանակում երբեմն ինքնասպшնության են դիմում, քանի որ որոշակի սեկտայի են հարում. ՔԿ նախագահԳազի գնի 10 % բարձրացման ազդեցությամբ գնաճը կավելանա ևս 0,8 %-ով. ԿԲ նախագահՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՄոսկվան հույս ունի, որ «3+3» ձևաչափի հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում. ԼավրովՈւկրաինայում պшտերազմն առաջիկա ամիսներին կավարտվի. Լուկաշենկո«Հայաքվե»-ն պահանջում է Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի հրաժարականները՝ սեպտեմբերի 27-ին համերգի հեռարձակման համարՀՀ պետական պարտքը գերազանցել է 5 տրլն դրամը. սա պարտք է, որի սպասարկման և մարման բեռը կրում ենք բոլորս՝ նույնիսկ դեռ չծնված սերունդները. վերլուծաբան (տեսանյութ)Աշխարհը կհանգի երրորդ համաշխարհային պատերազմի առջև, եթե Ուկրաինայի հակամարտությունը չդադարեցվի․ ԼուկաշենկոՀՀ-ում կա 1718 դատապարտյալ և 1522 կալանավոր․ ԳալյանԳագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. «Բարգավաճ Հայաստան»Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումըԹաթարստանում դպրոցական աղջիկը մահացել է վարակի կայծակնային ընթացքի հետևանքով. 194 երեխա կարանտինում էԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՀայաստանն ու Ադրբեջանը միջազգային ատյաններից հայցերը հետ կվերցնեն, երբ վերջնական ստորագրվի խաղաղության պայմանագիրը. Լիլիթ ՄակունցԻնչո՞ւ են Ուկրաինայում և Հայաստանում կատարվող իրադարձությունները այսքան նման. ո՞վ է գլխավոր ռեժիսորըԵրևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած վթարից տnւժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆՓաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով 2027 թ․ բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին նախատեսվում է տրամադրել ավելի քան 24 մլրդ դրամ. ՄակունցԳյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել․ Շիրակի քննչական վարչությունում քննվում է աղջնակի մահվան հանգամանքներըՎանդալիզմ՝ Երևանում․ Արաբկիրում վնասել են զnհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակըՔաղաքակիրթ աշխարհը Ուկրաինայում հովանավորում է կոնցլագերում մարդկանց խոշտանգումները Սահմանվել է ՌԴ մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք. ՊԵԿԱմերիկյան զինվորականները հարված են հասցրել Իրանի հարավում գտնվող Ղեշմ կղզունՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի վրաՎիտկոֆը հայտարարեց ԱՄԷ-ում Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների ամսաթվերըՔաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են. «Հրապարակ»«Պրիլիչնի» պաշտոնի եմ քինյալու. Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին. «Իրավունք»Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելԿիևի մերձակայքում հայտնաբերվել է «Ազովի» գաղտնի բանտը․ այն գրոհում է մարդկանց բազմությունըԾնվել է Ռուսաստանի հերոս, հայկական «ԱրԲատ» գումարտակի նախկին հրամանատար Հայկ Գասպարյանի որդինՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդանացել էԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահինԹուրքիայի հարավարևմտյան ափերի մոտ գրանցվել է 5.1 մագնիտուդով երկրաշարժՆարեկ Կարապետյանը, Իրինա Յոլյանն ու Անուշ Միրզոյանն այցելել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին
Հայաստան

Հոգևորի հետ կապի բացակայությունը նպաստում է նյութապաշտ հասարակության ձևավորմանը. Արդահան Դավիթյան

Բոլորը շտապում են...

Անգամ հեռախոսը թերթելիս, արագ֊արագ անցնում են հաջորդ րիլին, կամ նյութին,  ու թվում է ինչ֊որ կարևոր իրադարձություն մնացել է մարդու ուշադրությունից դուրս։ 

Թերթում են ու հաճախ ագրեսիվ ինչ֊որ արտահայտություններ շպրտում հակառակ կարծիք ունեցող մարդկանց հասցեին, անպայման արտաքին տեսքը, ունեցած հաջողությունը  վիրավորանք դարձնելով, Աստծո պատիժը չուշանալու սպասումով անցնում առաջ։

 Թերթում են ,որ զինվոր է մահացել, մեռնելու մասին նյութերը միշտ շատ են դիտումներ ունենում, նախ մահվան մասին լուրի վրա սեղմում են, մեկնաբանությունների դաշտում հասկանում մահվան պատճառը ու անցնում առաջ։

Ուղիղ հինգ րոպե հետո մոռանում են զոհված զինվորի մասին, կամ հիշում այն պարագայում,որ ինչ֊որ շրջապատում օրվա լրահոսից իրազեկված լինելը պետք է ընդգծել։ 

Մարդկանց կարճ հիշողության, ագրեսիայի, Աստծուն պատժիչ գործոն օգտագործելու մասին զրուցել ենք հոգեբան Արդահան Դավիթյանի հետ ։

֊Տպավորություն է, որ ժողովուրդը դարձել է կարճ հիշողության կրող։ Սա հոգեբանական ի՞նչ֊որ խնդիր է, թե նորմալ է, որ զինվորի զոհվելը դարձել է 10 վարկայն սգալու թեմա և հաջորդ քայլին հասարակությունը դարձյալ ուրախ֊զվարթ է։ 

֊Խնդիրը միայն հասարակության հիշողությունը չէ, այլ այն համակարգը, որը ստեղծվել է մեզ համար։ Կյանքի սթրեսորներն ավելացել են։ Հասարակությունը մշտապես հայտնվում է սթրեսային իրավիճակներում։ Սկզբում՝ մրցակցություն, հետո՝ անդադար համեմատություն, ինչի հետևանքով մարդիկ աստիճանաբար դժգոհ են դառնում իրենց ապրած կյանքից։

Իսկ երկարատև սթրեսի հետևանքով խորանում են շեղող զբաղմունքների, իրականությունից փախուստի և տարբեր տեսակի կախվածությունների դրսևորումները։

Այս անդադար շեղումները մարդկանց հեռացնում են սեփական արժեքներից, նպատակներից և իրական խնդիրներից։

«Կեր, խմիր, քեֆ արա» կարգախոսը կարծես ամենուր է։ Եվ սա միայն Հայաստանին վերաբերող խնդիր չէ․ այն գլոբալ բնույթ ունի։

Մարդն ինքնամեկուսացած էակ չէ․ նա սոցիումի մի մասնիկն է, իսկ սոցիալական միջավայրը հսկայական ազդեցություն ունի անհատի մտածողության և վարքի վրա։

ամբոխին հեշտ է վարակելը և կառավարելը քանի որ քննադատական մտածողությունը թուլանում է այստեղից էլ առաջանում է անդեմ հասարակություն ստեղծելու քաղաքականության անհրաժեշտությունը , ինչը որ այսօր տեղի է ունենում նաև Հայաստանում ։ Մենք՝ որպես հասարակություն, դեռ չենք հաղթահարել պատերազմի հետևանքներն ու կորուստները։ Դրանց հետ առերեսվելու և դրանք հաղթահարելու փոխարեն՝ հաճախ դիմում ենք ոչ արդյունավետ, բացասական հարմարվողական մեխանիզմների՝ կախվածությունների, իրականությունից փախուստի և ուշադրությունը շեղող զբաղմունքների ։ 

 

֊Ի՞նչ մեխանիզմներ են հնարավոր կիրառել, որպեսզի ժողովուրդը թմբիրից արթնանա։ 

 

֊Մեխանիզմները տարբեր են։ Փոքր խմբերի կամ անհատների մակարդակով աշխատանքներ տարվում են, դա շատ կարևոր է, բայց բավարար չէ։

Գաղափարախոսության բացակայությունը, ազգային ինքնության և պատկանելության գիտակցության թուլությունը, հստակ ազգային նպատակների բացակայությունը․ մենք՝ որպես ազգ, չունենք հստակ ձևակերպված նպատակներ։ Մենք առաջնորդվում ենք գոյատևման բնազդային ծրագրավորմամբ, և հենց դա էլ պատճառներից մեկն է, որ չենք կարողանում միասնական լինել։

Մինչև որևէ մեխանիզմ գտնելը՝ կարևոր է գիտակցումը։ Եթե չենք գիտակցում, որ խնդիր կա, լուծումներ փնտրելն անիմաստ է։ Նախ պետք է ընդունենք, որ խնդիր ունենք․ դա արդեն լուծման կեսն է։

Հաջորդ կարևոր քայլը ինքնաճանաչումն է։ Մենք չափազանց շատ ենք կտրվել մեր պատմությունից ու արմատներից ։

 

֊ Հայաստանում ագրեսիան անբնական ծավալի է հասել, ամեն օր լսում ենք սպանությունների ու կռիվների մասին։ Որևէ համընդհանուր ագրեսիայի պատճառը։ (Ի դեպ անգամ սոցցանցերում մարդիկ հրապարակավ ագրեսիա են ցուցաբերում)։

 

֊Հասարակության ագրեսիվությունն ունի իր խորքային պատճառները՝ աղքատություն, նախանձ, անարդարության զգացում և թերարժեքության բարդույթ։

Ինչպե՞ս է այս ամենն արմատավորվել։ Եթե շատ ավելի հեռավոր անցյալ չգնանք, կարող ենք սկսել սոցիալիստական համակարգից կապիտալիստական համակարգին անցումային ժամանակաշրջանից, որը Հայաստանում բավականին անհաջող ընթացք ունեցավ։

Ի՞նչ տեղի ունեցավ այդ շրջանում։

Առաջին հերթին խախտվեց մարդկանց ամենակարևոր հոգեբանական պահանջներից մեկը՝ անվտանգության և ապահովության զգացումը։ Աղքատության պայմաններում սկսվեց գոյատևման պայքար։ Ոչ բոլորին հաջողվեց հարմարվել նոր իրողություններին, ինչի հետևանքով սկսվեց նաև արտագաղթը։

Նոր ձևավորվող մրցակցային շուկայում ի հայտ եկան մարդիկ, որոնք հանուն շահի պատրաստ էին ամեն ինչի։ Արդյունքում հասարակությունը բևեռացավ․ մի կողմից՝ արագ հարստացողներ, մյուս կողմից՝ մարդիկ, որոնք դժվարությամբ էին ապահովում իրենց նվազագույն կարիքները։

Մարդուն բնորոշ է իրեն ուրիշների հետ համեմատելու հակումը։ Սակայն երկարատև սոցիալական համեմատությունը, հատկապես երբ այն ուղղված է դեպի ավելի ապահովված և հաջողակ խավերը, կարող է խորացնել անարդարության զգացումը։ Երբ մարդը մշտապես տեսնում է ուրիշների հաջողությունը՝ սեփական հնարավորությունների սահմանափակության ֆոնին, աստիճանաբար կուտակվում են դժգոհությունը, նախանձը, զայրույթն ու ագրեսիան։

Հասարակության մի հատվածի մոտ ձևավորվում է դիմադրություն ավելի հաջողակ, ուժեղ կամ հարուստ մարդկանց նկատմամբ։ Այս տրամադրություններից օգտվեցին նաև լրատվամիջոցները՝ դրանք դարձնելով քարոզչության գործիք, ինչն ավելի խորացրեց հասարակական բևեռացումն ու թշնամանքը։

Վերջին տարիներին մենք ականատես եղանք, թե ինչպես կարելի է այդ կուտակված հավաքական ագրեսիան մանիպուլացնել և ուղղորդել դեպի տարբեր թիրախներ՝ նախկին իշխանություններ, ռուսներ և այլ խմբեր։

Այսօր, ըստ էության, մենք գործ ունենք երկար տարիների ընթացքում կուտակված հասարակական ագրեսիայի դրսևորումների հետ։

(Իհարկե, կան նաև բազմաթիվ անհատական և իրավիճակային դրդապատճառներ, որոնք նույնպես իրենց ազդեցությունն ունեն, սակայն այս պահին նպատակահարմար չեմ համարում նշել)

֊Ինչո՞ւ են բոլոր վատ գործերի մեջ պատժիչ ուժ հիշատակում Աստծուն, գո՞ւցե մենք մեր կրոնը ճիշտ չենք հասկանում։ 

 

֊Մեր կրոնի ընկալումն աղավաղված է, աղավաղված է նաև աղոթքի գաղափարը։

Աղոթքը պահանջելու համար չէ, այն ցանկություններն իրականացնելու գործիք չէ։ Աստված ամեն իրավիճակում մեզ փրկելու միջոց չէ։ Աղոթքը կապ է հոգևորի հետ, իսկ հոգևորի հետ կապը ինքդ քեզ հետ հաշտ լինելն է, ինքդ քեզ ընդունելը։

Աստծուն՝ որպես փրկչի ընկալումը, կարծես, պրոյեկտվում է նաև քաղաքական գործիչների վրա։ Մենք սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեզ կփրկի, իսկ երբ դա տեղի չի ունենում, մեղադրում ենք նրանց, որ մեզ չփրկեցին։

Բավական է հետևել սոցիալական մեդիայի քննարկումներին․ բոլորը մեղադրում են բոլորին, բոլորը կրկնում են նույն մտքերը, բայց գրեթե ոչ ոք պատրաստ չէ ընդունելու սեփական սխալները։

Արդյո՞ք սա կրոնի կամ հոգեվորի հետ կապ ունեցող հասարակության վարքագիծ է։ Եթե այո, ապա ակնհայտ է, որ կրոնի էությունը սխալ է ընկալվել։

Հոգևորի հետ կապի բացակայությունը նպաստում է նյութապաշտ հասարակության ձևավորմանը։

Սակայն այստեղ ևս մի պարադոքս կա․ նյութապաշտ աշխարհայացքի պայմաններում մարդն ինքն է իր կյանքի պատասխանատուն և հակված չէ սեփական անհաջողությունների համար մեղավորներ փնտրելու։

Իսկ մենք կարծես ոչ հոգևորին ենք մոտ, ոչ էլ նյութապաշտ ենք ։ Մենք չենք ստանձնում սեփական կյանքի պատասխանատվությունը, բայց միաժամանակ չենք էլ կառուցում իրական հոգևոր արժեքների վրա հիմնված աշխարհայացք։

 

Զրուցեց Արմինե Մելքոնյանը