Ռուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջները
Նոյեմբերի 3-ից սկսած՝ Ռուսաստանը կրկնապատկում է այն վարչական իրավախախտումների ցանկը , որոնց համար օտարերկրացիները կենթարկվեն արտաքսման։ Այս մասին հաղորդում են ՌԴ ԱԳՆ-ից։
Աղբյուրի փոխանցմամբ, վաղվանից ուժի մեջ կմտնի այս տարվա օգոստոսի 4-ի թիվ 294-FZ դաշնային օրենքը։ Այն փոփոխություններ է մտցնում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում և խստացնում միգրացիոն ոլորտում խախտումների համար նախատեսված պատժամիջոցները։ Արտաքսման տեսքով պատժամիջոց պարունակող հոդվածների ընդհանուր թիվը կհասնի 45-ի (ներկայումս կա 22):
Դրանց թվում են՝
✓մանր խուլիգանություն
✓հանրային միջոցառումների անցկացման կանոնների խախտում
✓ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելը
✓Ռուսաստանի զինված ուժերի վարկաբեկումը
Ըստ աղբյուրի, թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված վարչական իրավախախտումները կներառվեն այն իրավախախտումների ցանկում, որոնց համար արտաքսումը չի կարող փոխարինվել այլ վարչական տույժերով:
Նշենք նաև, որ կբարձրացվեն միգրացիոն իրավախախտումներ կատարած անձանց համար վարչական տուգանքների նվազագույն և առավելագույն սահմանաչափերը:


















































Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը. «Հրապարակ»
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը ,որին մահացած էին ճանաչել կենդանացել է