Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ։ Այս մասին հաղորդում են ՆԳՆ ոստիկանությունից։
Աղբյուրի փոխանցմամբ, նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ծառայողները Երևանի Սիլիկյան թաղամասում շրջիկ ծառայություն իրականացնելիս նկատել են ինքնագլորով հանդիպակաց երթևեկող մի երիտասարդի։
Տեսնելով պարեկներին՝ նա դրսևորել է կասկածելի վարքագիծ և փորձել փախուստի դիմել։ Սակայնի պարեկները հետապնդել և բռնել են նրան։ Զննությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ։
Ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Պարզվել է, որ նա Երևանի 27-ամյա բնակիչ է։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են խլացուցիչով և օպտիկական սարքով ինքնաձիգ, 20 փամփուշտով փամփշտատուփ, կապի միջոցներ և այլ առարկաներ։
Հայտնաբերվածն առգրավվել է։ 27-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։


















































6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել է
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատար. բուժառուն մահացել է
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը. «Ժողովու...