«Շերեմետևո» օդանավակայանում գրող Ռուբեն Փաշինյանին 7 ժամ սպասեցրել են ու հետ ուղարկել Հայաստան
Հոկտեմբերի 23-ին «Շերեմետևո» օդանավակայանում գրող, լրագրող, դերասան և ռեժիսոր Ռուբեն Փաշինյանին թույլ չեն տվել հատել սահմանը։ 7 ժամ կորցնելուց հետո նրան վերադարձրել են Հայաստան՝ նրա գնած տոմսը փոխանակելով այդ օրվա տոմսով։Այս մասին հաղորդում է Aravor.am-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, Ռուբեն Փաշինյանը բազմիցս եղել է ՌԴ-ում՝ կազմակերպելով գրքերի շնորհանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ։ Նա նաև մի շարք մրցանակներ ունի՝ այդ թվում «Золотое перо Руси» միջազգային գրական մրցույթի ոսկե շքանշանի է արժանացել։ Ռուբենի «Արուջի» պիեսն ստացել էր «Ոսկե բու» մրցանակ՝ ամենախելացի ստեղծագործության համար։ Նրան պատրաստվում էին պարգևատրել «Մշակույթի դեսպան» պատվո դիպլոմով՝ բազմամյա մշակութային և հասարակական գործունեության համար։
Նշենք, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը կից Մշակութային կենտրոնում հոկտեմբերի 25-ին պետք է կայանար Ռուբենի «Интервью без купюр» ֆիլմի պրեմիերան, ծրագրված էին նաև ստեղծագործական այլ հանդիպումներ, որոնք այդպես էլ չիրականացան։
Մանրամասն' սկզնբաղբյուր կայքում։


















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ