Բիլ Գեյթսը հայտարարել է, որ արհեստական բանականության տարածման պայմաններում ընդամենը չորս մասնագիտություն կկարողանա դիմակայել դրա ազդեցությանը
Բիլ Գեյթսը հայտարարել է, որ արհեստական բանականության տարածման պայմաններում ընդամենը չորս մասնագիտություն կկարողանա դիմակայել դրա ազդեցությանը։ Միևնույն ժամանակ, Microsoft ընկերությունն առաջարկում է շուրջ 60 հազար աշխատակցի կամավոր ազատման ծրագիր՝ արհեստական բանականության միջոցով խթանվող արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման շրջանակում։ Այս մասին գրում է LADbible-ը։
Անցյալ տարի 133,75 միլիարդ դոլարի շահույթ ստացած Microsoft-ն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 220 հազար աշխատակից։ Ընկերության տվյալներով՝ Կանադայում, Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում գործող որոշ թիմերի՝ մինչև 70-րդ մակարդակի աշխատակիցներին կառաջարկվի կամավոր ազատման փաթեթ։
Microsoft-ի մարդկային ռեսուրսների գծով տնօրեն Էմի Քոուլմանը նշել է, որ սա ժամանակով սահմանափակված կամավոր ծրագիր է, որը համապատասխան աշխատակիցներին հնարավորություն կտա լքել ընկերությունը՝ ստանալով ֆինանսական աջակցություն և կարիերայի հետագա պլանավորման համար անհրաժեշտ ռեսուրսներ։
Գեյթսն ավելի վաղ հայտարարել էր, որ արհեստական բանականության ազդեցությանը դիմակայելու առավել մեծ հնարավորություններ կունենան ընդամենը չորս ոլորտի ներկայացուցիչներ՝ ծրագրավորողները, կենսաբանները, էներգետիկայի ոլորտի աշխատակիցներն ու պրոֆեսիոնալ մարզիկները։
«Վերցնենք բեյսբոլը։ Մենք չենք ցանկանա դիտել, թե ինչպես են համակարգիչները բեյսբոլ խաղում»,– ասել է նա։
Հարցին՝ արդյոք ապագայում մարդկանց կարիքը կզգացվի, գործարարը պատասխանել է, որ առաջիկայում բազմաթիվ խնդիրներ կլուծվեն առանց մարդու անմիջական մասնակցության։ Նրա խոսքով՝ իրենք կորոշեն, թե որ ոլորտներում կցանկանան պահպանել մարդկային մասնակցությունը, մինչդեռ արտադրությունը, ապրանքների տեղափոխումն ու սննդամթերքի աճեցումը ժամանակի ընթացքում կարող են դառնալ ամբողջությամբ լուծված խնդիրներ։
Իլոն Մասկն իր հերթին կանխատեսել է, որ առաջիկա տասնամյակում աշխարհում կհայտնվի առնվազն մեկ միլիարդ մարդանման ռոբոտ, որոնց արտադրողականությունը զգալիորեն կգերազանցի մարդկայինը։
«Տասը տարի անց, կարծում եմ, կունենանք ավելի քան մեկ միլիարդ մարդանման ռոբոտ։ Հավանաբար, յուրաքանչյուր ռոբոտի արտադրողականությունը հինգ անգամ ավելի բարձր կլինի, քան մարդունը»,– ասել է SpaceX-ի հիմնադիրը՝ 2026 թվականին Հյուսիսային Կարոլինայում կայացած G20 գագաթնաժողովում։
Անցյալ տարի Microsoft-ը հրապարակել էր 40 մասնագիտությունների ցանկ, որոնք առավել մեծ վտանգի տակ են արհեստական բանականության տարածման հետևանքով։ Սակայն այդ ցանկը ցույց է տալիս, թե որքանով է ԱԲ-ն կարողանում կատարել տվյալ մասնագիտության շրջանակում առանձին բարդ առաջադրանքներ, այլ ոչ թե ինքնուրույն իրականացնել ամբողջ աշխատանքը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Nasha.lv-ն, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը նաև նախազգուշացրել էր արհեստական բանականության հնարավոր վտանգների մասին։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիան բավականաչափ հզոր է, որպեսզի չարամիտ նպատակներով օգտագործվելու դեպքում հանգեցնի իրադարձությունների, որոնց հետևանքով կարող է զոհվել նույնիսկ մեկ միլիարդ մարդ։
Գեյթսը հատկապես ընդգծել է այն վտանգները, որոնք առաջանում են, երբ արհեստական բանականությունն ընկնում է չար մտադրություններ ունեցող մարդկանց ձեռքը։ Նրա խոսքով՝ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ տեխնոլոգիան կարող է օգտագործվել ոչ միայն դրական նպատակներով, այլև չափազանց վտանգավոր գործողություններ իրականացնելու համար։
Գեյթսն անհանգստություն է հայտնել նաև կենսաբանական զենքի ստեղծման և կիբեռհարձակումների ժամանակ արհեստական բանականության հնարավոր կիրառման առնչությամբ։ Նա նշել է, որ ապագայում կարող է ավելի ու ավելի դժվար դառնալ տարբերակել այն մարդկանց, որոնք տեխնոլոգիան օգտագործում են նոր դեղամիջոցներ մշակելու համար, նրանցից, ովքեր ցանկանում են ստեղծել կենսաահաբեկչության միջոցներ։

















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված