ՀԱՊԿ-ից դուրս գալո՞ւ, ԵԱՏՄ-ում մնա՞լ․ ի՞նչ կուրս է բռնել պաշտոնական Երևանը
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում տնտեսական համագործակցությունն ու քաղաքական տարաձայնություններն ավելի ու ավելի հաճախ հայտնվում են նույն օրակարգում։ Պաշտոնական Երևանը չի պատրաստվում վերադառնալ ՀԱՊԿ-ի նախկին գործելակերպին, միաժամանակ հայտարարում է ԵԱՏՄ-ում մնալու ցանկության մասին և շարունակում եվրոպական ինտեգրման գործընթացը։
Ուզում է օգուտ ստանալ ԵԱՏՄ հարաբերություններից ,բայց պետական մակարդակով ագրեսիվ տրամադրություն ստեղծել նույն կառույցի անդամ երկների նկատմամբ։Բայց որքանո՞վ է հնարավոր երկարաժամկետ պահպանել այս իրավիճակը։
Հոկտեմբերի 28֊ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Երևանի արձագանքը ԵԱՏՄ-ին վերաբերող զեկույցին, այն անվանելով շտապողական և ագրեսիվ։ Զեկույցը ներկայացնում է Հայաստանի ԵԱՏՄ շրջանակներում պարտավորությունների հնարավոր կասեցման տնտեսական հետևանքները, եվրոպական ինտեգրման գործընթացի համատեքստում։
Մոսկվայի ուղերձը բավական հստակ է․ Հայաստանը պետք է հստակեցնի իր արտաքին քաղաքական ուղղությունը։ Երևանի դիրքորոշումն այլ է․ իշխանությունները պնդում են, որ Հայաստանը չի խախտել ԵԱՏՄ-ի իր պարտավորությունները, իսկ եվրոպական ինտեգրման և ԵԱՏՄ անդամակցության վերջնական անհամատեղելիության հարցը դեռ որոշման փուլում չէ։
Հայաստանի հաշվարկը կարծես հետևյալն է պահպանել Ռուսաստանի հետ տնտեսական կապերի առավելությունները, մինչև ընդլայնելով հարաբերությունները Եվրոպայի հետ կարողանան դառնալ ԵՄ անդամ։ Ու եթե հիշում ենք նաև օրեր առաջ հնչած հայտարարությունը ,թե Հայաստանը 30 տարի հետո կաևող է դառնալ ԵՄ անդամ, առաջանում է գլխավոր հակասությունը․ կարո՞ղ է երկիրը երկարաժամկետ օգտվել երկու ինտեգրացիոն համակարգերից, եթե դրանց քաղաքական և իրավական պահանջները մի օր բախվեն։
Պետք է նաև տարբերակել ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն։ Առաջինը ռազմական-անվտանգային կառույց է, երկրորդը՝ տնտեսական միություն։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրումը ինքնաբերաբար չի նշանակում ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Այնուամենայնիվ, անվտանգային վստահության կորուստն ու եվրոպական ուղղությամբ Երևանի քայլերը կարող են ազդել նաև տնտեսական հարաբերությունների վրա։
Նոյեմբերի 11-ի ՀԱՊԿ նիստը կարող է լրացուցիչ լարվածություն մտցնել երկկողմ հարաբերություններում, սակայն Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հարցը դրանով ինքնաբերաբար չի լուծվելու։ Առավել կարևոր է, թե ինչ տնտեսական հետևանքներ կարող են ունենալ հետագա զարգացումները Հայաստանի արտահանողների, էներգետիկայի և բիզնեսի համար։
Այս իրավիճակում պաշտոնական Երևանից պահանջվում է ոչ միայն խոսել ինքնիշխանության մասին, այլև ներկայացնել հստակ հաշվարկներ,թե ինչ ռիսկեր կան և ինչպես է երկիրը պատրաստվում դիմակայել դրանց։ Միաժամանակ Մոսկվան պետք է հստակեցնի արդյոք տնտեսական համագործակցության շարունակությունը պայմանավորում է Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության սահմանափակմամբ։
Հայաստանը դեռ չի հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշման մասին։ Բայց եթե եվրոպական ինտեգրման և ԵԱՏՄ անդամակցության պահանջները դառնան անհամատեղելի, ընտրությունից խուսափելն այլևս հնարավոր չի լինի։
Ինքնիշխանությունը միայն սեփական ուղին ընտրելը չէ։ Դա նաև այդ ընտրության տնտեսական ու քաղաքական գինը հաշվարկելու և հասարակությանն այդ գնի մասին անկեղծորեն տեղեկացնելու պատասխանատվությունն է։
Արմինե Մելքոնյան

















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված