Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել
2026 թվականի առաջին կիսամյակում Գերմանիան Ռուսաստանին մատակարարել է 79 միլիոն եվրոյի վերջույթների պրոթեզներ և արհեստական հոդեր։ Հիմնվելով Եվրոստատի տվյալների վրա։ Այս մասին տվյալներ է ներկայացրել Forbes-ը, որին վկայակոչում է Current time-ը։
Աղբյուրի տվյալներով, սա գրեթե մեկ երրորդով՝ 19 միլիոն եվրոյի չափով ավելին է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։ 2021 թվականի համեմատ՝ ձեռքերի և ոտքերի պրոթեզների մատակարարումն աճել է 5,4 անգամ։
Նշենք, որ լրագրողներն ընդգծել են, որ կտրուկ աճը սկսվել է 2024 թվականից։ Ձեռքերի և ոտքերի պրոթեզներին ու դրանց բաղադրիչներին բաժին է ընկել 41,2 միլիոն եվրո, իսկ էնդոպրոթեզների՝ արհեստական կոնքազդրային, ծնկային և այլ հոդերի գնումների համար ծախսվել է 37,8 միլիոն եվրո։
Ըստ «Ռոստեխի» տվյալների, պրոթեզների կարիք ունեցող մարդկանց շրջանում երիտասարդների մասնաբաժինը 8%-ից աճել է մինչև 15–20%. հիմնականում Ուկրաինայի դեմ պատերազմում վիրավորվածների հաշվին։ Պրոթեզներ արտադրող Steplife ընկերության գլխավոր տնօրեն Իվան Խուդյակովի խոսքով՝ ռուսական արտադրողները չեն հասցնում բավարարել աճող պահանջարկը։


















































Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի Տուլայի մարզում գտնվող խոշորագույն մետալուրգիական կոմբինատին և քիմիական գործարանին
Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է, իսկ Բուշերի ատոմակայանի կառուցման աշխատանքները շարունակվում են. Պուտին
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված