Քննվել է Իհլամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարին ակադեմիայի անդամների կազմից հեռացնելու հարցը
Ադրբեջանի ԳԱԱ նախագահության նիստում քննարկվել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևին ակադեմիայի անդամների կազմից հեռացնելու հարցը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ աղբյուրների, Ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին հայտարարել է, որ Ռամիզ Մեհդիևը կատարել է երկրի հեղինակությունը վարկաբեկող և ակադեմիայի անդամների համար կանոնադրությամբ սահմանված պահանջները խախտող հանցավոր գործողություններ։ Նշվել է, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճռով նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։ «Մեր անկախ պետության սահմանադրական կարգը փոխելու ծրագրեր մշակած Ռամիզ Մեհթիևի հանցավոր գործողությունները դավաճանություն են մեր անկախ պետականությանը, աններելի արարքներ, որոնք անհամատեղելի են ակադեմիայի անդամի կոչման հետ, վարկաբեկում են գիտնականի կոչումը և խաթարում նրա հեղինակությունը։ Պետական դավաճանություն կատարած և դատարանի կողմից խիստ պատժի դատապարտված Ռամիզ Մեհդիևը չի կարող մնալ ԳԱԱ անդամ»,- հայտարարել է նա։
Նշենք նաև, որ հաղորդվում է, որ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամների ընտրության, իրավունքների և պարտականությունների մասին կանոնակարգի պահանջների համաձայն՝ ԳԱԱ նախագահության այս որոշումը պետք է հաստատվի ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից։ Ակադեմիայի նախագահությունը որոշում է ընդունել ընդհանուր ժողովը հրավիրել 2026 թվականի հոկտեմբերի 30-ին


















































Ադրբեջանը բազմաթիվ ուղղություններով կայուն և հուսալի գործընկեր է Մոսկվայի համար. Պուտին
Ադրբեջանը գնացել է Հայաստանի հետ խաղաղության, քանի որ չի ցանկացել հավերժ պատերազմել. Ալիև
Թուրքիայի նախագահի խորհրդական Օքթայ Սարալը հեռացվել է պաշտոնից
Իրանի առաջին փոխնախագահ Արեֆը կոչ է արել ադրբեջանցի աղջիկներին և կանանց շարունակել կրթությունը իրանական բուհերում. Mehr
Ադրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ Միրզոյան
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված