Իշխանության թվեր նկարելու մոլուցքն ու իրականությունը
ԱԺ-ում տնտեսական ցուցանիշների շուրջ քննարկումները նոր հարցեր են առաջացնում։ Պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից պահանջեց հարցերին պատասխանել կոնկրետ թվերով տոկոսային փոփոխությունների փոխարեն ներկայացնելով նաև դրանց հիմքում ընկած բացարձակ արժեքները։
Մանուկյանը, մասնավորապես, հարցրեց, թե ինչ գործիքակազմ ունի պետությունը օգնելու հայ տնտեսվարողին, որը ցանկանում է Արաբական Միացյալ Էմիրություններում լիցենզավորված գործունեություն ծավալել, սակայն արհեստական խոչընդոտների է բախվում։ Որպես օրինակ, նա նշեց բջջային կապի օպերատոր ստեղծելու հնարավորությունը, հարց բարձրացնելով, թե ինչպես պետք է հայկական բիզնեսը կարողանա մուտք գործել արտաքին շուկաներ, եթե այնտեղ խնդիրներ են առաջանում։
Տնտեսական թվերի շուրջ բանավեճը, սակայն, միայն այս հարցով չի սահմանափակվում։ Այս մասին ArmRus.info-ն անդրադարձել էր նաև երեկ։
Երեկ Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե տոկոսը «սուտ թիվ է» հեգնանքով արձագանքելով Նարեկ Կարապետյանի ներկայացրած ցուցանիշին։ Մինչդեռ պարզվեց, որ Կարապետյանն այդ թիվը վերցրել էր պետական վիճակագրական ծառայության տվյալներից։
ArmRus.info լրատվականը «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հարություն Մնացականյանից ճշտեց, թե որտեղից էր Նարեկ Կարապետյանը վերցրել այդ ցուցանիշը, որի համար արժանացել էր Պապոյանի հեգնական արձագանքին։
«Վիճակագրական ծառայության նախորդ տվյալների համաձայն՝ 10 տոկոս է եղել»,- պատասխանեց Հարություն Մնացականյանը։
Այսպիսով, հարց է առաջանում, եթե ցուցանիշը վերցված է եղել պաշտոնական վիճակագրությունից, ինչո՞ւ է այն ներկայացվել որպես սուտ։ Եթե տվյալները փոխվել են, ապա անհրաժեշտ է հստակ նշել, թե ինչ ցուցանիշի մասին է խոսքը, ինչպիսին է եղել դրա բացարձակ արժեքը և ինչի հիման վրա է կատարվել վերանայումը։
Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում վերջին շրջանում կուտակված խնդիրները, գյուղացիների մտահոգությունները, արտադրության և իրացման դժվարությունները, հիմք են տալիս կասկածի տակ դնելու նոր հրապարակվող ցուցանիշների իրական վիճակին համապատասխանելու հարցը։ Ոլորտի խնդիրները չեն կարող անտեսվել միայն տոկոսային աճի կամ բարելավման մասին հայտարարություններով։


















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված