Թուրքիան դեկտեմբերի 22-ին կհայտարարի Միջին միջանցքի երկաթուղային ծրագրի մրցույթ
Թուրքիան դեկտեմբերի 22-ին մրցույթ կհայտարարի երկրի արևելքում՝ Դիվրիգի-Կարս-Վրաստանի երկաթուղային գծի արդիականացման աշխատանքների համար։ Այս մասին հաղորդում է թուրքական DHA գործակալությունը։
Աղբյուրի տեղեկացմամբ, ծրագիրը նպատակ ունի ամրապնդել արևելք-արևմուտք երկաթուղային կապը և մեծացնել Միջին միջանցքի բեռնափոխադրումների հզորությունը։ Նշենք, որ Միջին միջանցքը Չինաստանը Եվրոպայի հետ կապող առևտրային երթուղի է, որն անցնում է Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով և Հարավային Կովկասով՝ շրջանցելով Ռուսաստանը։ Ինչպես հաղորդում է թուրքական DHA գործակալությունը, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ նախագիծը ներառում է երկաթուղու ենթակառուցվածքների վերականգնում, էլեկտրաֆիկացում և ազդանշանային համակարգերի արդիականացում։
Հավելենք, որ աշխատանքները կիրականացվեն չորս հատվածով՝ Դիվրիգի-Էրզինջան, Էրզինջան-Էրզրում, Էրզրում-Կարս և Կարս-Վրաստանի սահման։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել չորս տարում։ Նախագիծն իրականացվելու է Համաշխարհային բանկի, Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի և Իսլամական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։


















































Թուրքիայի նախագահի խորհրդական Օքթայ Սարալը հեռացվել է պաշտոնից
Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ սահմանին գտնվող պատմական կամրջի վերականգնման մրցույթի ավարտի մասին
Թուրքիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված