Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Ի՞նչ փնտրեց ու չգտավ Եվրոպայում Վրաստանը, որ այսքան տարի անց փորձում է հարաբերություններ վերականգնել Ռուսաստանի հետ iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը հայտնի է դարձել 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը ըստ Goal պորտալի Սերգեյ Լավրովը այս շաբաթ մեկնում է Միացյալ Նահանգներ. Զախարովա Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Պոլինա Աղաջանյանը, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Քրիստոֆ Լերիբոյի հետ ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել են հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Կրակոցներ «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում Թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը. Պուտին Մեծ անակնկալ՝ Երևանի փոքրիկ ֆուտբոլասերներին. Ավինյան Իրավապահները «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին «Զվարթնոց»-ից տարել են բաժանմունք Թուրքիան դեկտեմբերի 22-ին կհայտարարի Միջին միջանցքի երկաթուղային ծրագրի մրցույթ
Ի՞նչ փնտրեց ու չգտավ Եվրոպայում Վրաստանը, որ այսքան տարի անց փորձում է հարաբերություններ վերականգնել Ռուսաստանի հետiPhone 18e-ի հնարավոր բնութագիրը հայտնի է դարձել 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը ըստ Goal պորտալի Սերգեյ Լավրովը այս շաբաթ մեկնում է Միացյալ Նահանգներ. Զախարովա Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Պոլինա Աղաջանյանը, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրՖրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Քրիստոֆ Լերիբոյի հետ ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել են հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետԿրակոցներ «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրումԹուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը. ՊուտինՄեծ անակնկալ՝ Երևանի փոքրիկ ֆուտբոլասերներին. ԱվինյանԻրավապահները «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին «Զվարթնոց»-ից տարել են բաժանմունք Թուրքիան դեկտեմբերի 22-ին կհայտարարի Միջին միջանցքի երկաթուղային ծրագրի մրցույթՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնելԲելգրադում անչափահասը հարձակվել է Իսրայելի դեսպանատունը պահպանող ժանդարմերիայի սպայի վրա Քննվել է Իհլամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարին ակադեմիայի անդամների կազմից հեռացնելու հարցը ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել Հռոմում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշման դեմ բողոքները կքննի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը։Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, պարենային անվտանգության և բնության նախարարինՆա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին. Զախարովա Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը Երեք տարում 23 կայան Մոսկվայում , իսկ Երևանում վեց տարի դատարկ խոստումներՓլուզում Երևանի տներից մեկում Իրանի սահմանին սահմանանշանների չափագրման հարցով աշխատանքային խումբ կստեղծվի. ՓաշինյանՄենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում. ՄիրզոյանըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ կանխվել է կրակի տարածումըՍոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. ՍարգսյանԻրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնելու մասին ԱՄՆ-ը զգուշացրել է Պարսից ծոցի երկրներինԿարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին. ԶելինսկիՊաշտոնապես հերքվեց նախագծի միջազգային լինելու` մինչ այժմ ներկայացված կառավարական սուտը. ՂազարյանՔվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո Նեթանյահուի դաշինքն առաջատարն է«Սևան» ազգային պարկի ափամերձ տարածքներում առանձնակի մտահոգիչ է սոճու տնկարկների չորացման արագացող դինամիկան․ սա ոչ թե հիպոթեզ է, այլ փաստագրելի իրականություն․ Այսեր ՂազարյանԽաչատրյանի մոտ պառկելախոցեր կան առաջին փուլում գտնվող. ՍարգսյանԵթե դուք Հարավկովկասյան երկաթուղիների մասին պատրաստվում էիք հարց տալ, բարի լինեիք բացել, կարդալ. Կառավարությունը բոլոր պայմանագրերը անգիր չի հիշում. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականԱմեն ինչ չեմ կարող այս ամբիոնից ասել, այլ երկրների անուններ պետք է տամ, նրանց վատ դրության մեջ դնեմ. նախարարը՝ գերիներին վերադարձնելու աշխատանքների մասինՀարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի 802 մլն դոլար, նախորդ տարի՝ 1.1 մլրդ դրամ, բա մեր «քյար»-ը ո՞րն է. Մեսրոպ ՄանուկյանԻշխանության թվեր նկարելու մոլուցքն ու իրականությունը Իսպանիայի թագուհին այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանՊարսից ծոցում Իսրայելի կողմից հրահրված ցանկացած ռազմական արկածախնդրություն ընդունակ է լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիԽորհրդարանական կառավարմամբ Իսրայելում ավարտվեց Կնեսեթի համար քվեարկությունը. ԶաքարյանԱմեն անգամ, երբ այցելում եմ ՀՀ, ցանկություն է առաջանում կրկին այցելել, փորձում եմ այնպես անել, որ կինս ու ընտանիքս նույնպես այցելեն. Սաուդյան Արաբիայի արքայազնՅամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբ. El EspañolԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՕԵԿ-ի հիմնադիր Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են. ՀԿԱԾՈնց կարող եմ քայլել, եթե ոսկոր չկա ոտքիս մեջ․ Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանը սպասում է 3-րդ վիրահատությանըԱրտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը պետք է քննարկվի նոր Սահմանադրությունը ԱԺ բերելուց հետո. ԱլեքսանյանՈ՞վ է խոսում Սարիկ Մինասյանի բերանով և ո՞վ է պատասխան տալու նրա հայտարարությունների համար
Քաղաքականություն

Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում. Միրզոյանը

Հոկտեմբերի 28-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով: Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:

Աղբյուրի փոխանցմամբ,Հայաստանի և Սլովենիայի նախարարները հանդես են եկել բացման ելույթներով՝ ընդգծելով առկա տնտեսական ու գործարար կապերի զարգացման համար ստեղծված նպաստավոր բազում նախադրյալները և հնարավորությունների առավելագույնս իրացման հարցում երկու կառավարությունների քաղաքական աջակցությունը։

Հիշեցնենք, որ համաժողովին մասնակցում են առաջատար տեխնոլոգիաների, ավիացիայի, արդյունաբերության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և ներդրումների ոլորտների հայկական և Սլովենիայի ԱԳ նախարարի պատվիրակությանն ուղեկցող սլովենական ընկերությունների ներկայացուցիչներ։

Նախարարի Միրզոյանի ելույթն ամբողջությամն ստորև.

 «Հարգելի՛ նախարար Կայզեր, Հայկական և սլովենական գործարար համայնքների հարգելի՛ ներկայացուցիչներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունելու ձեզ Երևանում Հայաստան-Սլովենիա-ԵՄ գործարար համաժողովի շրջանակում։ Առանձնահատուկ ուրախ եմ այս համաժողովն իմ հարգարժան գործընկերոջ՝ նախարար Տոնե Կայզերի հետ բացելու և սլովենական գործարար պատվիրակությանը Հայաստանում ողջունելու առիթով: Հարգելի՛ գործընկերներ, Ինչպես քաջ հայտնի է, բիզնեսը նախ և առաջ հնարավորություններ է փնտրում այնտեղ, որտեղ առկա է անվտանգություն և խաղաղ միջավայրում աճելու հեռանկար: Ինչպես գիտեք, անցյալ տարի Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովից և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո իմ երկիրը ջանք չի խնայում՝ տարածաշրջանը վերածելու խաղաղության խաչմերուկի՝ հիմնված տնտեսական և տրանսպորտային փոխկապակցվածության ու փոխադարձ շահի վրա: Նայելով քարտեզին՝ ակնհայտ է դառնում, որ խաչմերուկի այս դերը ոչ մի դեպքում չի սահմանափակվում միայն մեր տարածաշրջանով․ ընդհակառակը, այն ընձեռում է նոր հնարավորություններ Եվրոպայից դեպի Ասիա և հակառակ ուղղությամբ: Հիմա, երբ միջազգային առևտուրը ներառված է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մանդատում, տնտեսական դիվանագիտությունը դարձել է մեր աշխատանքի առավել կարևոր առաջնահերթություններից: Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնես ոլորտին՝ նոր շուկաներ մուտք գործելու և միջազգային գործընկերություններ զարգացնելու ուղղությամբ: Հարգելի՛ գործընկերներ, Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Սլովենիայի հետ տնտեսական համագործակցության ամրապնդմանը, քանի որ մենք հանձնառու ենք դիվերսիֆիկացնելու մեր արտահանման շուկաները, ներգրավելու ներդրումներ և խթանելու նորարարությունը: Հայաստանի տնտեսական զարգացումն ապահովում է նպաստավոր միջավայր՝ մեր համագործակցության ընդլայնման համար․ 2026 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 7․3%-ով՝ նոր հնարավորություններ բացելով միջազգային բիզնեսների համար: Ուրախալի է արձանագրելը, որ մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները նույնպես զգալի թափ են հավաքում․ 2026 թվականի առաջին 8 ամիսներին Հայաստանի և Սլովենիայի միջև առևտրաշրջանառությունը հասել է շուրջ 22․1 միլիոն եվրոյի (24․8 միլիոն ԱՄՆ դոլար), ինչն արդեն գերազանցում է 2025 թվականի ողջ ընթացքում արձանագրված ընդհանուր ծավալը: Ավելին, Հայաստանում սլովենական կապիտալով արդեն իսկ գործող 19 ընկերություններն ամուր հիմք են ստեղծում՝ ներդրումային ավելի հաստատուն գործընկերություն կառուցելու համար: Մեր նպատակն է այս ոգևորիչ զարգացումները վերածել առևտրային ավելի շոշափելի հոսքերի, նոր ներդրումների և մեր գործարար համայնքների միջև երկարաժամկետ համագործակցության: Թո՛ւյլ տվեք ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության՝ Հայաստանի համար նախատեսված առևտրային ինքնավար միջոցները, որոնք ուժի մեջ են մտել հոկտեմբերի 10-ից: Այս միջոցները ժամանակավորապես ազատականացնում են դեպի Եվրոպական միություն հայկական արտահանման գրեթե 80%-ը՝ հայ արտադրողների համար ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու համար: Այս զարգացումները սերտորեն կապված են Հայաստանի եվրոպական ձգտումների և Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման մեր հանձնառության հետ: 2025 թվականի դեկտեմբերին ընդունված «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը» շրջանակ է տրամադրում ավելի սերտ տնտեսական համագործակցության, կարգավորումների համապատասխանեցման և փոխկապակցվածության համար՝ ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ գործարարության համար: Հարգարժա՛ն հյուրեր, Ուրախ եմ, որ այսօրվա համաժողովը մեկտեղում է ընկերությունների, որոնք ներկայացնում են պաշտպանության և առաջատար տեխնոլոգիաների, ավիացիայի, արդյունաբերական անվտանգության, շինարարության և սպորտային ենթակառուցվածքների, զբոսաշրջության, հյուրընկալության և ներդրումների ոլորտները: Մենք տեսնում ենք տեխնոլոգիական գործընկերության, համատեղ ծրագրերի և փոխադարձ ներդրումների հեռանկարային հնարավորություններ այս բոլոր ոլորտներում: Հատկապես ուրախալի է, որ այսօրվա համաժողովի պաշտոնական բացումից հետո հայկական և սլովենական ընկերություններն անմիջական շփումներ կունենան B2B ձևաչափով հանդիպումների միջոցով: Լիահույս եմ, որ այս քննարկումները կհանգեցնեն հստակ պայմանավորվածությունների, նոր գործընկերությունների և համատեղ նախաձեռնությունների: Նույնչափ ողջունելի է, որ հոկտեմբերի 30-ին նախատեսված են B2G ձևաչափով հանդիպումներ, որոնք ընկերություններին հնարավորություն կտան շփվելու Հայաստանի համապատասխան կառույցների հետ և քննարկելու Հայաստանում բիզնես ծավալելուն առնչվող գործնական հարցեր: Այս առումով ցանկանում եմ ընդգծել «Էնթըրփրայզ Արմենիա»-ի և «Սփիրիթ Սլովենիա»-ի դերը՝ գործարար կապերի հաստատմանը նպաստելու և համագործակցության նոր հնարավորություններ վերհանելու գործում: Ավարտելով՝ բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ քննարկումներ, հաջողված հանդիպումներ և բեղմնավոր համագործակցություն: Եվ այսքանով խոսքը փոխանցում եմ իմ սիրելի բարեկամին և գործընկերոջը։ Շնորհակալությո՛ւն»,- մասնավորապես ասված է ելույթում: