Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Ի՞նչ փնտրեց ու չգտավ Եվրոպայում Վրաստանը, որ այսքան տարի անց փորձում է հարաբերություններ վերականգնել Ռուսաստանի հետ iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը հայտնի է դարձել 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը ըստ Goal պորտալի Սերգեյ Լավրովը այս շաբաթ մեկնում է Միացյալ Նահանգներ. Զախարովա Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Պոլինա Աղաջանյանը, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Քրիստոֆ Լերիբոյի հետ ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել են հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Կրակոցներ «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում Թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը. Պուտին Մեծ անակնկալ՝ Երևանի փոքրիկ ֆուտբոլասերներին. Ավինյան Իրավապահները «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին «Զվարթնոց»-ից տարել են բաժանմունք Թուրքիան դեկտեմբերի 22-ին կհայտարարի Միջին միջանցքի երկաթուղային ծրագրի մրցույթ
Ի՞նչ փնտրեց ու չգտավ Եվրոպայում Վրաստանը, որ այսքան տարի անց փորձում է հարաբերություններ վերականգնել Ռուսաստանի հետiPhone 18e-ի հնարավոր բնութագիրը հայտնի է դարձել 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը ըստ Goal պորտալի Սերգեյ Լավրովը այս շաբաթ մեկնում է Միացյալ Նահանգներ. Զախարովա Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Պոլինա Աղաջանյանը, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրՖրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Քրիստոֆ Լերիբոյի հետ ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել են հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետԿրակոցներ «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրումԹուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը. ՊուտինՄեծ անակնկալ՝ Երևանի փոքրիկ ֆուտբոլասերներին. ԱվինյանԻրավապահները «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին «Զվարթնոց»-ից տարել են բաժանմունք Թուրքիան դեկտեմբերի 22-ին կհայտարարի Միջին միջանցքի երկաթուղային ծրագրի մրցույթՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնելԲելգրադում անչափահասը հարձակվել է Իսրայելի դեսպանատունը պահպանող ժանդարմերիայի սպայի վրա Քննվել է Իհլամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարին ակադեմիայի անդամների կազմից հեռացնելու հարցը ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել Հռոմում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշման դեմ բողոքները կքննի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը։Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, պարենային անվտանգության և բնության նախարարինՆա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին. Զախարովա Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը Երեք տարում 23 կայան Մոսկվայում , իսկ Երևանում վեց տարի դատարկ խոստումներՓլուզում Երևանի տներից մեկում Իրանի սահմանին սահմանանշանների չափագրման հարցով աշխատանքային խումբ կստեղծվի. ՓաշինյանՄենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում. ՄիրզոյանըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ կանխվել է կրակի տարածումըՍոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. ՍարգսյանԻրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնելու մասին ԱՄՆ-ը զգուշացրել է Պարսից ծոցի երկրներինԿարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին. ԶելինսկիՊաշտոնապես հերքվեց նախագծի միջազգային լինելու` մինչ այժմ ներկայացված կառավարական սուտը. ՂազարյանՔվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո Նեթանյահուի դաշինքն առաջատարն է«Սևան» ազգային պարկի ափամերձ տարածքներում առանձնակի մտահոգիչ է սոճու տնկարկների չորացման արագացող դինամիկան․ սա ոչ թե հիպոթեզ է, այլ փաստագրելի իրականություն․ Այսեր ՂազարյանԽաչատրյանի մոտ պառկելախոցեր կան առաջին փուլում գտնվող. ՍարգսյանԵթե դուք Հարավկովկասյան երկաթուղիների մասին պատրաստվում էիք հարց տալ, բարի լինեիք բացել, կարդալ. Կառավարությունը բոլոր պայմանագրերը անգիր չի հիշում. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականԱմեն ինչ չեմ կարող այս ամբիոնից ասել, այլ երկրների անուններ պետք է տամ, նրանց վատ դրության մեջ դնեմ. նախարարը՝ գերիներին վերադարձնելու աշխատանքների մասինՀարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի 802 մլն դոլար, նախորդ տարի՝ 1.1 մլրդ դրամ, բա մեր «քյար»-ը ո՞րն է. Մեսրոպ ՄանուկյանԻշխանության թվեր նկարելու մոլուցքն ու իրականությունը Իսպանիայի թագուհին այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանՊարսից ծոցում Իսրայելի կողմից հրահրված ցանկացած ռազմական արկածախնդրություն ընդունակ է լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիԽորհրդարանական կառավարմամբ Իսրայելում ավարտվեց Կնեսեթի համար քվեարկությունը. ԶաքարյանԱմեն անգամ, երբ այցելում եմ ՀՀ, ցանկություն է առաջանում կրկին այցելել, փորձում եմ այնպես անել, որ կինս ու ընտանիքս նույնպես այցելեն. Սաուդյան Արաբիայի արքայազնՅամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբ. El EspañolԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՕԵԿ-ի հիմնադիր Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են. ՀԿԱԾՈնց կարող եմ քայլել, եթե ոսկոր չկա ոտքիս մեջ․ Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանը սպասում է 3-րդ վիրահատությանըԱրտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը պետք է քննարկվի նոր Սահմանադրությունը ԱԺ բերելուց հետո. ԱլեքսանյանՈ՞վ է խոսում Սարիկ Մինասյանի բերանով և ո՞վ է պատասխան տալու նրա հայտարարությունների համար
Հայաստան

«Սևան» ազգային պարկի ափամերձ տարածքներում առանձնակի մտահոգիչ է սոճու տնկարկների չորացման արագացող դինամիկան․ սա ոչ թե հիպոթեզ է, այլ փաստագրելի իրականություն․ Այսեր Ղազարյան

«Սևան» ազգային պարկի ափամերձ տարածքներում արձանագրվող բնապահպանական բացասական գործընթացների շարքում առանձնակի մտահոգիչ է սոճու տնկարկների չորացման արագացող դինամիկան։ Սա ոչ թե հիպոթեզ է, այլ փաստագրելի իրականություն, որին հետևում եմ արդեն մի քանի տարի՝ կիրառելով արբանյակային պատկերներ, դրոնային տեսանյութեր, օրթոֆոտոներ և հեռազննման այլ գործիքակազմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր ղազարյանը։ 

«Անտերությունն ու անտարբերությունը սպանում են

Սևան ազգային պարկի ափամերձ տարածքներում արձանագրվող բնապահպանական բացասական գործընթացների շարքում առանձնակի մտահոգիչ է սոճու տնկարկների չորացման արագացող դինամիկան։ Սա ոչ թե հիպոթեզ է, այլ՝ փաստագրելի իրականություն, որին հետևում եմ արդեն մի քանի տարի՝ կիրառելով արբանյակային պատկերներ, դրոնային տեսանյութեր, օրթոֆոտոներ և հեռազննման այլ գործիքակազմ։
Իմ ներգրավվածությունը և դրա «արդյունքը» Ժամանակին միացել եմ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովին և ներկայացրել գիտականորեն հիմնավորված առաջարկների փաթեթ՝ հիմնված բազմամյա դիտարկումների և տվյալների վերլուծության վրա։ Արդյունքը՝ զրո։ Առաջարկներն այդպես էլ մոռացության մատնվեցին՝ տիպիկ հայաստանյան սցենարով։
Փոխարենը՝ առկա է բազմամիլիոնանոց ֆինանսավորմամբ EU4Sevan ծրագրի համակատարող UNDP-ի հայաստանյան գրասենյակի տվյալ ծրագրի համակարգող ստորբաժանման պատասխանատվության ներքո մշակված Սևան ազգային պարկի կառավարման պլանը, որի գիտական որակը, մեղմ ասած, խիստ կասկածելի է։ Ժողովրդական ասացվածքի վերաձևակերպմամբ ասած՝ ունքը սարքելու փոխարեն աչքն են հանում։
2025–2026 թթ. ուսումնասիրության արդյունքները, դիտարկումները փաստում են, որ գործընթացը ոչ միայն չի դադարել, այլև զգալիորեն արագացել է։
Տնկարկներում առկա են՝
Օջախային չորացած կամ չորացող ծառերի խմբեր 
Առանձին չորացող ծառեր՝ ցրված ամբողջ տարածքով Թվային պատկերը խոսուն է.
Ցուցանիշ Արժեք
Օջախային խմբերի զբաղեցրած տարածք (վերջին 1 տարում) մինչև 9 հա Ընդհանուր մակերեսը՝ ցրված ծառերի ներառմամբ ~20%-ով ավելի Սոճու տնկարկների ընդհանուր տարածք Երանոս բնակավայրի մերձակա հատվածում ~190 հա Այսինքն՝ մոտ 190 հեկտար սոճու տնկարկներում չորացող և չորացած ծառերի ընդհանուր թիվը վերջին մեկ տարում աճել է մի քանի անգամ։ Սա աղետալի դինամիկա է, որը պահանջում է անհապաղ միջամտություն..
COP17-ի «կանաչ» ճակատը COP17-ի շրջանակում, բնականաբար, ամեն ինչ «նորմալ» է։ Եվրամիությունը ևս մեկ նոր ծրագիր է հաստատել ՛՛Սևանի կենսաբազմազանության համար՛՛, որն իրականացվելու է UNDP-ի կողմից։
Ահա այստեղ է, որ պետք է ահազանգել։ UNDP-ն արդեն իսկ ապացուցել է իր մոտեցումների վտանգավորությունը բնության համար՝ դրա վառ ապացույցն է Սևան ազգային պարկի համար գրված խայտառակ որակի, հակաբնապահպանական և կենսաբազմազանությանը սպառնացող կառավարման պլանը և որոշ այլ փաստաթղթերը։
Պատմական հեգնանք Այս ամենի մեջ կա մի դառը պատմական զուգահեռ, որը չեմ կարող չարձանագրել։
Կես դարից մի փոքր ավելի առաջ, պրոֆեսոր Պ. Խորշուդյանի և նրա գործընկերների անհավանական ջանքերի շնորհիվ՝ մեծ դժվարություններով հիմնադրվեցին այս անտառները։ Դրանք ոչ միայն անտառապատման, այլև գիտական մտքի ու նվիրումի հուշարձան են։
Իսկ այսօր՞։ Այսօր նույն բուսաբանության ինստիտուտը ներգրավված է եղել ճիշտ հակառակ՝ խիստ վտանգավոր և էկոլոգիական աղետի մոտեցնող գործընթացներում։ Սա արդեն ոչ միայն մասնագիտական ձախողում է, այլև բարոյական։
Եզրակացության փոխարեն Սևանի սոճուտների չորացումը ախտանիշ է ավելի խորքային հիվանդության՝ ինստիտուցիոնալ անտարբերության, գիտական հանձնախմբերի իմիտացիայի և միջազգային ծրագրերի անպատասխանատու կիրառման։
Անտառները չեն սպասում։ Յուրաքանչյուր ուշացած տարի նշանակում է անդառնալի կորուստ։ Պահանջում եմ անկախ մասնագիտական գնահատում, բաց տվյալներ և գիտականորեն հիմնավորված գործողություններ։ Ոչ թե ձևական ծրագրեր, այլ՝ իրական լուծումներ։

Շարունակելի…»,-գրել է Ղազարյանը։