Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Քրիստոֆ Լերիբոյի հետ
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Քրիստոֆ Լերիբոյի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության խորացման և թանգարանային ոլորտում համատեղ նախաձեռնությունների զարգացման հեռանկարները։
Ըստ աղբյուրի, անդրադարձ է կատարվել նաև Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցությանը՝ 2024 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ Որպես համագործակցության կարևոր հանգրվան՝ ընդգծվել է 2025–2026 թվականներին Երևանում ներկայացված «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսը, որը հնարավորություն է տվել համադրելու երկու թանգարանների հավաքածուները և միջազգային հանրությանը ներկայացնելու հայկական մշակութային ժառանգության հարստությունը։
Հավելենք, որ դեսպան Խաչատրյանն ընդգծել է համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ մասնավորապես համատեղ ցուցահանդեսների, գիտական հետազոտությունների, մասնագիտական փոխանակումների և Ֆրանսիայում հայկական արվեստի ու մշակութային ժառանգության առավել լայն ներկայացման միջոցով։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Լուվրի Բյուզանդական արվեստի և Արևելյան քրիստոնեական մշակույթների բաժնի շրջանակում համագործակցության հնարավորություններին։
Ընդգծվել է մշակութային համագործակցության կարևոր դերը ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման գործում։


















































Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է Հայաստան
Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ. Մակրոն
Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները կնշվեն Փարիզում
Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս». Աբրահամյան
Այս ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է ՀՀ-ում ժողովրդավարությունը թաղող ուժ․ «Ուժեղ Հայաստան»
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված