Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում «ագրեսիվ» և «շտապողական» է որակել Հայաստանին առնչվող ԵՏՄ զեկույցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Ասել, որ ապակառուցական է, նման արձագանքը կարելի է անվանել շտապողական, ագրեսիվ Հայաստանի ղեկավարության կողմից։ Հնարավոր է՝ դա փորձ է բոլոր ճիշտ թե սխալ միջոցներով հանրության ուշադրությունը թեքել խնդիրներից՝ պատասխանատվությունը ուրիշի վրա դնելով»,- հայտարարել է Զախարովան։
Զախարովան նշել է, թե Մոսկվայի հասցեին Երևանի նոր մեղադրանքին չեն հետևել կառուցողական առաջարկներ կամ որոշումներ գլխավոր հարցի մասին, որը հուզում է ոչ միայն ՀՀ բնակչությանը, այլև ԵՏՄ այլ երկրներին։
«Ուր է, ի վերջո, ինտեգրվում Հայաստանը։ Պարզ հարց է»,- ասել է Զախարովան։
Նա, Ռուսաստանին «մետրոպոլիա» անվանելու հետ կապված, նշել է, որ ի տարբերություն, օրինակ, Ֆրանսիայի, ՌԴ-ն իր պատմության ընթացքում բոլոր երկրներին «չի ընկալում որպես ռեսուրսների աղբյուր»։ Մոսկվան, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, բազմիցս դիտարկել է, որ Երևանից հնչում են «մանիպուլյացիաներ, այդ ամենն ուղեկցվում է հիվանդագին էմոցիաներով», և դա, ըստ նրա, կառուցվում է հայ հասրակության համար զգայուն թեմաների շուրջ։
«Մենք հասկանում ենք, որ դա հասցեգրված է Ռուսաստանին, որը մենք հաճախ են լսում Երևանից, իբր, ձգտում է Հայաստանին գուբերնիա դարձել։ Դա արվում է, կարծում եմ, պաշտոնական Բրյուսելին դուր գալու համար»,- ասել է Զախարովան։
Զախարովայի կարծիքով, Հայաստանի իշխող շրջանակներն իրենց հետ զրույցներում ընդունում են ԵՄ-ին անդամակցության փորձերի անհեռանկարությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ զեկույցի մասին խոսելիս հայտարարել էր երկրում ներքաղաքական անկայունություն հրահրելու երրորդ փորձի նախապատրաստման մասին։ «Հայաստանում էլ, Հայաստանից դուրս էլ կան ուժեր, որ այս աշխատանքային իրավիճակը փորձում են և փորձելու են օգտագործել Հայաստանում քաղաքական անկայունություն հրահրելու համար»,- հայտարարել էր նա։


















































Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված