Պարսից ծոցում Իսրայելի կողմից հրահրված ցանկացած ռազմական արկածախնդրություն ընդունակ է լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. Արաղչի
Պարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաս հասցնել գազի միջազգային շուկաներին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ տուժելու են և՛ մատակարարները, և՛ գնորդները:
«Ինչպես գազի մատակարարների, այնպես էլ սպառողների մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում այն քանդիչ ազդեցությունը, որը միջազգային շուկաների վրա կարող է ունենալ Պարսից ծոցում Իսրայելի կողմից հրահրված ցանկացած ռազմական արկածախնդրություն», - գրել է նա X-ում:
Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Իրանի էներգետիկ դիվանագիտությունը «զարգացում է ապրել» Գազ արտահանող երկրների ֆորումի (ԳԱԵՖ) ութերորդ գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Մոսկվայում երեքշաբթի օրը: Նա հավելել է, որ քննարկումները վերաբերել են «գլոբալ գազային շուկաներին և էներգետիկ անվտանգությանը»:


















































Մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, գիտենք՝ նրանք ոչինչ չեն անի Իրանի անվտանգության դեմ. Արաղչի
Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված