Թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի շրջանակում ցուցահանդեսի այցելության ժամանակ, հայտարարել է, որ Թուրք ներդրողները պատրաստ են գնել Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի նախագծում «Ռոսատոմի» բաժնեմասի մի մասը։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը։
«Այնտեղ ամբողջ ֆինանսավորումը մերն է՝ ամբողջ 25 միլիարդ դոլարը։ Դա 100 տոկոսով ռուսական ներդրում է։ Նախագիծն իրականացվում է բացառիկ պայմաններով․ մենք կառուցում ենք, շահագործում և տիրապետում ենք կայանին։ Սակայն այժմ Թուրքիայում հայտնվել են ընկերություններ, որոնք նույնպես ցանկանում են մասնակցել այս գործընթացին և պատրաստ են գնել բաժնեմասի մի մասը։ Մենք միայն ողջունում ենք դա»,- մասնավորապես ասել է ՌԴ նախագահը։
Նշենք, որ այն, որ «Ռոսատոմը» բանակցություններ է վարում Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման նախագծում իր 49% բաժնեմասը վաճառելու շուրջ, 2025 թվականին հայտնել էր «Աքքույու Նյուկլեար» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Անտոն Դեդուսենկոն։
«Ռոսատոմում» հիշեցրել էին, որ նման հնարավորություն նախատեսված է նախագծի իրականացման վերաբերյալ 2010 թվականին կնքված միջկառավարական համաձայնագրով։
Հավելենք, որ 2026 թ. գարնանը ռուսական պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտնել էր, որ «Ռոսատոմը» մի շարք թուրքական ընկերությունների հետ բանակցություններ է վարում՝ նրանց «Աքքույու» ատոմակայանի նախագծի կանոնադրական կապիտալում ներգրավելու շուրջ։
«Ներդրողների ներգրավման ուղղությամբ առաջընթաց կա»,- ասել էր նա Ռուսաստանի էներգետիկ շաբաթ-2026 համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում։
Հավելենք, որ «Ռոսատոմը» Թուրքիայի Մերսին նահանգում կառուցում է երկրի առաջին՝ «Աքքույու» ատոմակայանը։ Ատոմակայանը բաղկացած կլինի չորս էներգաբլոկից, յուրաքանչյուրը՝ 1200 ՄՎտ հզորությամբ։ Առաջին էներգաբլոկի շահագործումը նախատեսվում է մինչև 2026 թվականի վերջը։


















































Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի Տուլայի մարզում գտնվող խոշորագույն մետալուրգիական կոմբինատին և քիմիական գործարանին
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված