Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի Տուլայի մարզում գտնվող խոշորագույն մետալուրգիական կոմբինատին և քիմիական գործարանին
«Ռադար Լիպեցկ» ալիքը հայտնել է, որ հոկտեմբերի 28-ի գիշերը Լիպեցկի մարզում հրթիռային վտանգ է հայտարարվել։ «Թշնամին փորձում է հարձակվել Լիպեցկի արդյունաբերական ենթակառուցվածքների վրա։ Ընթանում է զանգվածային հարձակման հետմղումը»,- նշված է աղբյուրում։
Ավելի ուշ ալիքում տեղեկություն է հայտնվել Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատում (ՆԼՄԿ) բռնկված հրդեհի մասին։
Նշենք, որ ուկրաինական Exilenova+ մշտադիտարկման ալիքը հաստատել է ձեռնարկության տարածքում բռնկված հրդեհը՝ նշելով, որ «Պանցիր» ՀՕՊ համակարգը կարող էր բաց թողնել օդային թիրախը։ Լիպեցկի մարզի ղեկավար Իգոր Արտամոնովը հարձակումը և դրա հետևանքները չի մեկնաբանել։ ՆԼՄԿ-ն Ռուսաստանի խոշորագույն պողպատաձուլական գործարանն է և աշխարհի 20 խոշորագույնների թվում է։ Այն կարող է տարեկան արտադրել 17 մլն տոննա հեղուկ պողպատ։ Մինչ այդ ձեռնարկությունը հարձակման էր ենթարկվել այս տարվա հուլիսին։
Նշենք, որ հոկտեմբերի 28-ի վաղ առավոտյան հրթիռային վտանգ է հայտարարել նաև Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը։ Ավելի ուշ նա հայտնել է, որ մարզը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ «ԱԹՍ-ների բեկորների անկման հետևանքով Նովոմոսկովսկում վնասվել են բազմաբնակարան բնակելի շենք, առանձնատներ և հարակից արդյունաբերական գոտու ենթակառուցվածքները»,- հայտնել է Միլյաևը։
Համաձայն Exilenova+-ի տվյալների` Նովոմոսկովսկում հարձակման թիրախը եղել է «Ազոտ» քիմիական գործարանը, որը մտնում է «ԵվրոԽիմ» խմբի մեջ և Ռուսաստանում ազոտական պարարտանյութերի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Մասնավորապես, այն արտադրում է ամոնիակ, ամոնիումի նիտրատ, միզանյութ և մեթանոլ, որոնք օգտագործվում են զինամթերքի արտադրության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սամարայի մարզի «Տոլյատտիկաուչուկ» խոշոր նավթաքիմիական ձեռնարկության վրա։ «Տատնեֆտին» պատկանող գործարանում հրդեհ է բռնկվել, իսկ իշխանությունները փակել են դրա հարակից փողոցները։ Հարվածի տակ է հայտնվել նաև Տոլյատիի ջերմաէլեկտրակենտրոնը, ինչի հետևանքով քաղաքի բնակիչների մոտ էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ընդհատումներ են սկսվել։


















































Սերբիայում իշխանափոխության փոփոխությունից հետո Կրեմլը հույս ունի շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը
Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են. Փեզեշքիան
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը