Ադրբեջանը բազմաթիվ ուղղություններով կայուն և հուսալի գործընկեր է Մոսկվայի համար. Պուտին
Հոկտեմբերի 27-ին Մոսկվայում կայացած Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովի ժամանակ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ադրբեջանը բազմաթիվ ուղղություններով կայուն և հուսալի գործընկեր է Մոսկվայի համար։
Նաև ընդգծել է` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ ակտիվ երկխոսությունը։
Հավելելնք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է Բաքվի հետ փոխգործակցության կարևորությունը , շահագրգռվածություն հայտնել երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում հետագա զարգացման հարցում։
Նշենք, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը մասնակցում են միջազգային էներգետիկ համագործակցությանը, իսկ երկու երկրների փոխգործակցության հարցերը քննարկվել են նաև Գազ արտահանող երկրների ֆորումի միջոցառումների շրջանակում՝ ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ։
Հավելենք, որ Ռուսաստանի նախագահը նաև հայտնել է, որ Ռուսաստանը Թուրքիա է մատակարարում մինչև 30 մլրդ խորանարդ մետր բնական գազ։
Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովը Մոսկվայում ընթանում է մատակարարումների հուսալիության, էներգետիկ անվտանգության և համաշխարհային գազային շուկայի հեռանկարների շուրջ քննարկումների ֆոնին։ Հանդիպման առանցքային թեմաների շարքում են գազի կայուն մատակարարումների ապահովումը, արտահանման ենթակառուցվածքների զարգացումը և արտադրող երկրների միջև համագործակցության ամրապնդումը։


















































Թուրքիայի նախագահի խորհրդական Օքթայ Սարալը հեռացվել է պաշտոնից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է
Ռուսաստանի արտաքին և պետական պարտքի մասնաբաժինը
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ