Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հեռախոսազրույց են ունեցել
BBC-ի ռուսական ծառայությունը, մեջբերելով Կրեմլի հաղորդագրությունը ,հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հեռախոսազրույցի ընթացքում «մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերի շուրջ»։ Նշվում է նաև, որ կողմերը ողջունել են ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսումը, որոնք նախատեսվում է անցկացնել նոյեմբերի առաջին կեսին։
Աղբյուրի հաղորդմամբ, Պուտինը միևնույն ժամանակ «գնահատել է» ռազմաճակատում տիրող իրավիճակը և «հիշեցրել» հակամարտության «սկզբնապատճառների» մասին։ Նա ընդգծել է, որ երկարաժամկետ և արդար խաղաղության կարելի է հասնել միայն Ռուսաստանի «օրինական շահերի լիարժեք և անվերապահ հաշվի առնելու» դեպքում։
Պուտինը նաև ուշադրություն է հրավիրել «ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների առճակատման քաղաքականության վրա, որը հանգեցնում է ռազմական գործողությունների ձգձգմանը»։
Հավելենք, որ Ուկրաինայից բացի, կողմերը քննարկել են նաև Բալթիկ ծովի տարածաշրջանի և Հյուսիսային Եվրոպայի անվտանգության ու կայունության հարցերը։
Կրեմլի հայտարարության համաձայն՝ երեք երկրների առաջնորդները պայմանավորվել են պահպանել ուղիղ հեռախոսային կապը։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի նախագահականն ավելի վաղ հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Ստուբն ու Ստյորեն ընդգծել են, որ իրենց երկրներին միավորում է Բալթիկ ծովի տարածաշրջանում և Հյուսիսային Եվրոպայում կայունության ու կանխատեսելիության պահպանման շահագրգռվածությունը։


















































Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Իրանի ԱԳ նախարարի հետ
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ