Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ քննարկվել են Թուրքիա-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։ Էրդողանն ընդգծել է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը։ Նշելով, որ Թուրքիան միշտ պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներ սկսելու ջանքերին, Էրդողանը նշել է լուծմանը միտված դիվանագիտական նախաձեռնությունների կարևորությունը։
Հավելենք, որ այս զրույցը տեղի է ունենում Սև ծովում թուրքական պատկանելիություն ունեցող նավերի հետ կապված մի շարք միջադեպերից հետո։Երկուշաբթի օրը թուրքական սեփականության Royad Mammadov նավը, որը ուկրաինական ցորեն էր տեղափոխում Իտալիա, Ռումինիայի ափերի մոտ հրդեհվել և խորտակվել է։ Ռումինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նավը խոցվել է անօդաչու թռչող սարքի կողմից։ Բացի այդ, Բուլղարիայում Սև ծովի բացառիկ տնտեսական գոտում անօդաչու սարքերի հարվածի ենթարկված նավից էլ փրկվել է 18 նավաստի՝ Թուրքիայի 11 և Հնդկաստանի 7 քաղաքացի, մինչդեռ երկրորդ՝ խորտակված նավի անձնակազմի անդամները շարունակում են անհետ կորած մնալ։


















































ՀՀ-ն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցը
Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին
Թուրքիան և Ադրբեջանն ավելի քան 500 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքել
Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am