Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին
Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացման ֆոնին Ադրբեջանի և Հայաստանի` ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու փորձերը բախվել են դիվանագիտական խոչընդոտների: «Politico» պարբերականը, վկայակոչելով ՆԱՏՕ-ի դիվանագետներին, հայտնել է, որ Ֆրանսիան արգելափակել է Ադրբեջանի հետ գործընկերության նոր ծրագրի հաստատումը։ Դրան ի պատասխան Թուրքիան էլ թույլ չի տվել հաստատել Հայաստանի հետ համանման փաստաթուղթը: Այս մասին հայտնում է Ermenihaber․am-ը։
Փարիզն իր վետոն պատճառաբանել է Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացու կալանավորված լինելու հանգամանքով: Ի նշան Բաքվի հետ համերաշխության՝ Անկարան արգելափակել է Հայաստանի հետ փաստաթղթի ընդունումը՝ պահանջելով, որ երկու երկրների գործընկերության ծրագրերը (ITPP) հաստատվեն բացառապես միաժամանակ:
Թուրք բարձրաստիճան պաշտոնյան «Politico»-ի հետ զրույցում հերքել է, թե տեղի ունեցածը Թուրքիա-Ֆրանսիա կամ Թուրքիա-Հայաստան հակամարտություն է: Նա ընդգծել է, որ Անկարան արդեն տևական ժամանակ պատրաստ է միաժամանակ վավերացնել երկու փաստաթղթերը և դեմ է դրանք իրարից անջատելուն:
Վերջին օրերին, սակայն, իրավիճակը փոխվել է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազատ է արձակել մի շարք կալանավորների, այդ թվում՝ Ֆրանսիայի քաղաքացուն, ինչն ուժեղացրել է Փարիզի վրա գործադրվող ճնշումը՝ վետոն հանելու նպատակով:
ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկը նշել է, որ եթե Ֆրանսիան չհեռացնի արգելքը, դա չի ընկալվի որպես ողջամիտ քայլ կամ դաշնակցային շահերից բխող գործողություն: Մեկ այլ դիվանագետ էլ ընդգծել է դաշինքի ներսում տիրող դժգոհությունը՝ կոչ անելով ՆԱՏՕ-ն չօգտագործել երկկողմ խնդիրները լուծելու համար:


















































Թուրքիան և Ադրբեջանն ավելի քան 500 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքել
Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան
Ռուսաստանը գաղտնի նոտա է հղել ՆԱՏՕ-ին․ Մոսկվան սպառնում է միջուկային հարված հասցնել՝ Կալինինգրադի շրջափակման դեպքում․ Reuters
«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկել է ՎՎԷՌ-1000 տեխնոլոգիայով նոր ատոմակայանի էներգաբլոկ կառուցել․ Լիխաչով
Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Դավթաշենում գործող «Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած քաղաքացին 1,5 ամիս անց մահացել է
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...