Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները․ թյուրքագետ
Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ.
1. պետություն չի կարողանում պահպանել իր սահմանների անձեռնմխելիությունը,
2. պետությունը չի կարողանում չեզոքացնել զինված թշնամու անարգել տեղաշարժը երկրի ներսում,
3. պետությունը ռիսկ չի անում պատժել զինված թշնամուն, ով փորձել է սպանել (բայց հրաշքով միայն վիրավորել է) պետության քաղաքացիներին,
4. պետությունը «ադրբեջանցիների հետ խաղաղություն է» թեզը չխախտելու համար այդ մասին չի տեղեկացնում սեփական քաղաքացիներին,
5. պետությունը «բարի կամքի դրսևորում» ստի ներքո հանձնում է թշնամուն՝ առանց դրա դիմաց որևէ բան ստանալու, երբ սեփական տասնյակ քաղաքացիների թշնամու բանտերում են,
6. պետությունը սահմանների ճեղքումը, երկրի տարածքի նվաճումը չի դարձնում իր գլխավոր մտահոգության թեման՝ փոխարենը թիրախավորելով սեփական քաղաքացիներին, ովքեր անհաշտ են այս ամենի հետ,
պետությունը նույնիսկ ռիսկ չի անում որևէ կոշտ հայտարարություն անել։ Այս բոլոր դեպքերում չկա այլևս ինքնիշխան պետություն։ Ցավոք, երեկ Սյունիքում եղածը այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց. չկա այլևս հայկական ազգային պետություն։ Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները։ Ու մտնելու է բոլորի տները։ Եվ ձեզ հայկական պետության անունից հանդես եկողները չեն պաշտպանելու։ Չխաբվե՛ք քարոզին»,- գրել է Գեղամյանը:


















































Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Դավթաշենում գործող «Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած քաղաքացին 1,5 ամիս անց մահացել է
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...