Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի (տեսանյութ)
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սաթենիկ Անդրեասյանի կայացրած դատավճռով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվի, 1 տարի փորձաշրջան է սահմանվել։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ քննված գործի ընթացքի և նշված գործով 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացված ՍԴՈ-1749 որոշման կապակցությամբ 2024 թվականի օգոստոսի 28-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում հրապարակել էր «Սահմանադրական դատարանի դատավորներին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ:
Տեսանյութը՝ 168․am-ի։


















































Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...
Դավթաշենում գործող «Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած քաղաքացին 1,5 ամիս անց մահացել է