Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԽՍՀՄ-ի փլուզումը ողբերգություն էր տասնյակ միլիոնավոր մարդկանց համար. Պուտին ՌԴ-ն չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրգործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը ՀՀ-ում է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորվել է նաև տուժած կնոջ եղբայրը. Syunik News ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 3-ից սկսում է ստորագրահավաք Հայաստանի բոլոր մարզերում (տեսանյութ) Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի (տեսանյութ) Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Ադրբեջանցի զինվորը մտել է Շաքի գյուղի տներից մեկն ու վնասել տանտիրուհուն՝ 3 երեխաների ներկայությամբ ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողի սպանության մասին լուրը
ԽՍՀՄ-ի փլուզումը ողբերգություն էր տասնյակ միլիոնավոր մարդկանց համար. ՊուտինՌԴ-ն չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ ՊեսկովՊայմանագրային զինծառայող է մшհացելՀայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրգործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը ՀՀ-ում էԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորվել է նաև տուժած կնոջ եղբայրը. Syunik NewsԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասինԺամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասինԱննա Հակոբյանը հոկտեմբերի 3-ից սկսում է ստորագրահավաք Հայաստանի բոլոր մարզերում (տեսանյութ)Դատավճիռը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար, մենք բողոքարկելու ենք․ Էդգար ՂազարյանԷդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի (տեսանյութ)Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆԱդրբեջանցի զինվորը մտել է Շաքի գյուղի տներից մեկն ու վնասել տանտիրուհուն՝ 3 երեխաների ներկայությամբ ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողի սպանության մասին լուրըԱդրբեջանցի զինծառայողը ներխուժել է Սյունիքի Շաքի բնակավայր և հրազենային վնասվածք հասցրել ՀՀ քաղաքացուն․ ԱԱԾՍյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին․ News.amԻրանը չի խուսափել և չի խուսափելու ԱՄՆ-ի հետ երկխոսությունից. ՓեզեշքիանՀույս ունեմ, որ Հայաստանի աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. ՓաշինյանԵթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. ԹրամփՓաշինյանն ու Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականը մտքեր են փոխանակել Աղոթքի նախաճաշ երկրորդ միջոցառման շուրջ6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱԳՆ նախկին շենքում հյուրանոց, բնակելի և գրասենյակային տարածքներ կլինեն․ հայեցակարգը հաստատվել է (լուսանկարներ)Հանրայինի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է նախարարներից մեկի ամուսինը, սա լուրջ հարցեր է առաջացնում խմբագրական անկախության վերաբերյալ. Լևոն ՔոչարյանԲաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանըԵրասխի դպրոցում աշակերտուհուն ապտակելու դեպքով մեղադրանք է ներկայացվել նրա համադասարանցու հորը․ News.amՍոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)Մենք այս պահի դրությամբ նման ազդակ չունենք. Փաշինյանը՝ գազի գնի հնարավոր բարձրացման մասինԱնշարժ գույքի շուկայում բարձր գներ են, նշանակում է մարդիկ, ովքեր ունեն սեփական տուն, իրենց տանը նստած՝ ոչինչ չանելով, հարստանում են. ՓաշինյանԹաղման նպաստները կստանան միայն անապահովները․ նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա․ ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. ՓաշինյանԽաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինեն Կառավարության առաջնահերթություններից. ՓաշինյանՀայաստանը 2027 թվականին պաշտպանական ծախսերը կավելացնի 47 միլիարդ դրամովՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են նոր մակարդակի․ ՓաշինյանՄեղադրանքը կամ զրպարտությունը չի կարող փոխարինել իրավական ապացույցին. 1-ին քրիստոնյա երկրի իշխանությունը վտանգում է ընդհանրական եկեղեցին․ Ռումինիայի հայոց թեմՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2027 թվականի բյուջեի նախագծինԻնչու ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը․ «Հրապարակ» Օրենքը միայն նրանց դեմ է գործում, ովքեր ձեռնտու չեն Փաշինյանին․ «Փաստ»Ի պատասխան Արման Սարոյանի՝ Մայր Աթոռում պահվող 3 միջազգային փորձաքննությունները հաստատում են` Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ ենԵրասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից«Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը ներկայիս կազմովՀոկտեմբերի 1-ին իրականացվելու են ուսումնամարզական թռիչքներ․ Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյnւնանման ձայներ․ ՊՆՊետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ նշելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ ԶախարովաԹուրքիան և Ադրբեջանն ավելի քան 500 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԻշխանությունը պարտավոր է արձանագրել, որ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵվրամիությունն անդամակցության ձգտող երկրներին խոստանում է հասանելիություն իր միասնական շուկային՝ պայմանով, որ նրանք հանդես գան ընդդեմ «ԵՄ-ի թշնամի պետությունների»Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց 3 ամիս ժամկետով տնային կալանքովՍկեսուրը պարբերաբար նվաստացրել է հարսին, վերջինս անասնագոմում ինքնասպան է եղել. քրգործն ուղարկվել է հսկող դատախազինԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարանՌուսաստանը գաղտնի նոտա է հղել ՆԱՏՕ-ին․ Մոսկվան սպառնում է միջուկային հարված հասցնել՝ Կալինինգրադի շրջափակման դեպքում․ Reuters
Հայաստան

Մեղադրանքը կամ զրպարտությունը չի կարող փոխարինել իրավական ապացույցին. 1-ին քրիստոնյա երկրի իշխանությունը վտանգում է ընդհանրական եկեղեցին․ Ռումինիայի հայոց թեմ

Ռումինիայի հայոց թեմը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ՀՀ կառավարության հրապարակած զեկույցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։

«Աշխարհում առաջին քրիստոնյա երկրի գործող իշխանությունը վտանգում է ընդհանրական եկեղեցին։ 2026 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից հրապարակվեց զեկույց։ Ռումինիայի հայոց թեմը, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետության անբաժանելի մաս, անհրաժեշտ է համարում իր դատապարտող դիրքորոշումն արտահայտել հրապարակված զեկույցի առնչությամբ և վերահաստատել մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք վերաբերում են Եկեղեցու ինքնությանը, ինքնակառավարմանը և առհասարակ աշխարհում պետություն-եկեղեցի հարաբերությունների սահմաններին։

ա) Մեղադրանքը կամ զրպարտությունը չի կարող փոխարինել իրավական ապացույցին։ Հրապարակված զեկույցի առանձին բաժիններում ներկայացվում են ծանր անձնական, բարոյական, ֆինանսական և կանոնական բնույթի բազմաթիվ անհիմն մեղադրանքներ։ Ռումինիայի հայոց թեմը նպատակահարմար չի համարում կրկնել կամ տարածել այդ մեղադրանքները, քանի դեռ դրանցից յուրաքանչյուրը չի հաստատվել իրավասու մարմնի կողմից՝ համապատասխան ընթացակարգի արդյունքում։ Ժամանակակից իրավական պետության հիմնարար սկզբունքներից է, որ որևէ անձի նկատմամբ մեղադրանքը ինքնին դեռևս ապացուցված փաստ չէ։ Մամուլի հրապարակումը, բաց աղբյուրում հայտնված հայտարարությունը կամ որևէ անձի վկայությունը կարող են հիմք հանդիսանալ ուսումնասիրության համար, սակայն դրանք ինքնին չեն կարող նույնացվել վերջնական իրավական հաստատման հետ։ Սա շատ կարևոր է, քանզի խոսքը վերաբերում է նաև հոգևորականների պատիվը, արժանապատվությունը և հեղինակությունը շոշափող հարցերին։

բ)Եկեղեցու կանոնական հարցերը պետք է լուծվեն եկեղեցական կանոնական ճանապարհով։ Եկեղեցական կարգապահության, հոգևորականների ծառայության, ձեռնադրության, կարգալուծության և այլ կանոնական հարցերի վերաբերյալ պետական մարմնի կողմից վերջնական գնահատական տալը կարող է ստեղծել իրավասությունների վտանգավոր խառնաշփոթ, որը եկեղեցին կարող է տանել կործանման: Եթե որևէ հոգևորականի նկատմամբ կան նաև քաղաքացիական կամ քրեական իրավախախտման հիմնավորված կասկածներ, դրանց վերաբերյալ իրավասությունը պատկանում է պետական իրավապահ և դատական համակարգին։ Սակայն այն հարցը, թե տվյալ հոգևորականի գործողությունը որքանով է համապատասխանում Եկեղեցու կանոնական կարգին, պետք է գնահատվի Եկեղեցու համապատասխան իրավասու մարմինների կողմից։ Պետական և եկեղեցական իրավասությունները չպետք է փոխարինեն միմյանց։

գ)Ազգային-Եկեղեցական ժողովի և Եկեղեցու կանոնադրության հարցերը։ Զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացվում Ազգային-Եկեղեցական ժողովի գումարման և Եկեղեցու միասնական կանոնադրության բացակայության հարցերին։ Նույնիսկ այն դեպքում, երբ անհրաժեշտ է եկեղեցական բարեփոխում, դրա անհրաժեշտության փաստը ինքնին չի ստեղծում պետական իշխանության իրավասություն՝ որոշելու այդ բարեփոխման բովանդակությունը, ժամանակացույցը կամ արդյունքը։ Եթե Եկեղեցին ունի կանոնական կամ կազմակերպչական խնդիրներ, դրանց լուծման ճանապարհը պետք է գտնվի Եկեղեցու համապատասխան ժողովական և կանոնական մարմինների միջոցով։ Աշխարհի որևէ Եկեղեցում՝ որը մաս է կազմում ընդհանրական Եկեղեցու, բարեփոխումը կարող է լինել Եկեղեցու ներքին անհրաժեշտություն, սակայն այն չի կարող դառնալ պետական կառավարման ծրագիր։

դ) Սփյուռքի թեմերի վերաբերյալ գնահատականների մասին։ Մեզ համար հատկապես դատապարտելի է զեկույցում Սփյուռքի տարբեր թեմերի վերաբերյալ ներկայացված ընդհանրացումները։ Ռումինիայի հայոց թեմը չի կարող ընդունել որևէ արտաքին գնահատական որպես իր թեմական կյանքի վերաբերյալ վերջնական և ամբողջական նկարագրություն, եթե այդ գնահատականը չի հիմնված տվյալ թեմի իրավասու մարմինների դիրքորոշման, փաստական ուսումնասիրության և իրական համայնքային կյանքի վրա։ Ռումինիայի հայոց թեմի կյանքը, նրա հոգևոր, համայնքային, մշակութային և կրթական գործունեությունը չի կարող գնահատվել միայն երրորդ անձանց հայտարարությունների կամ արտաքին հրապարակումների հիման վրա։ Նախ Յուրաքանչյուր թեմ ունի իր առանձնահատուկ պատմությունը, պայմանները և համայնքային իրականությունը, և այդ իրականությունը պետք է ներկայացվի ճշգրիտ ու պատասխանատու կերպով: Երկրորդ, այս կերպով ՀՀ կառավարությունը, չարաշահելով իր լիազորությունների սահմանները, փաստացի միջամտում է մի հոգևոր կառույցի ներքին կյանքին, ում հարաբերությունները կարգավորվում են ի հոգևորս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, իսկ իրավական առումով Ռումին պետության հետ: Սա կարող է դիտվել նաև որպես միջամտություն Ռումինիայի ներքին գործերին, ինչը նաև կարող է անգամ պատճառ հանդիսանալ, որ թեմը վերջնականապես կտրվի Մայր Աթոռից:

Եզրակացություն։ Ռումինիայի հայոց թեմը արձանագրում է, որ հրապարակված զեկույցը, իր փաստագրական և վերլուծական մասից բացի, անցնում է Եկեղեցու ներքին կառավարման վերաբերյալ կոնկրետ առաջարկությունների, այդ թվում՝ Հայրապետական իշխանության և ապագա ընտրական գործընթացի վերաբերյալ մտածացին առաջարկությունների։ Այդ հանգամանքը առաջ է բերում պետություն–Եկեղեցի հարաբերությունների սահմանների վերաբերյալ լուրջ իրավական և սահմանադրական հարցեր։ Մենք համոզված ենք, որ Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի ճշմարտության, փոխադարձ հարգանքի, երկխոսության, իրավականության և, առաջին հերթին, Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով։ Ռումինիայի հայոց թեմը վերահաստատում է իր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ամենայն Հայոց Հայրապետին, Եկեղեցու դարավոր նվիրապետական և կանոնական կարգին և մեր Սուրբ Եկեղեցու միասնականությանը։ Մենք չենք պնդում, որ Եկեղեցու կյանքում չկան խնդիրներ կամ որ եկեղեցական կառույցները չեն կարող բարեփոխվել։ Ընդհակառակը՝ յուրաքանչյուր հաստատություն, այդ թվում՝ Եկեղեցին, կարող է և պետք է մշտապես քննի իր գործունեությունը, շտկի թերությունները և կատարելագործի իր ծառայությունը։ Սակայն այդ գործընթացը պետք է իրականացվի Եկեղեցու ներսում, Եկեղեցու կողմից և Եկեղեցու կանոնական ու ժողովական կարգի համաձայն։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես և յուրաքանչյուր իրավական միավոր, պարտավոր է հարգել օրենքը։ Սակայն նույն սկզբունքը գործում է նաև պետական իշխանության նկատմամբ։ Պետությունը ևս պարտավոր է գործել Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում: Այս սկզբունքը միայն Հայ Եկեղեցու կամ Հայաստանի ներպետական իրավունքի առանձնահատկությունը չէ։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը պաշտպանում է մտքի, խղճի և կրոնի ազատությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը բազմիցս ընդգծել է, որ կրոնական համայնքի կյանքին մասնակցությունը ներառում է նաև համայնքի ներքին կազմակերպումը, իսկ կրոնական կազմակերպությունների նկատմամբ իր կարգավորիչ լիազորություններն իրականացնելիս պետությունը պարտավոր է պահպանել չեզոքություն և անաչառություն։ Սա նշանակում է, որ պետության և Եկեղեցու հարաբերություններում պետության դերը չի կարող վերածվել որևէ կրոնական համայնքի ներքին ղեկավարության ընտրության կամ պարտադրման գործիքի։

Պետության առաքելությունն է ապահովել օրենքի գերակայությունը, արդարադատությունը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ Եկեղեցու առաքելությունն է Ավետարանի քարոզությունը, հավատքի պահպանումը, հոգևոր ծառայությունը և իր նվիրապետական ու կանոնական կարգի համաձայն հավատացյալների առաջնորդությունը։ Ռումինիայի հայոց թեմը կարևորում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին խնդիրների լուծման գործընթացը մնա Եկեղեցու կանոնական և ժողովական իրավասության շրջանակում, իսկ պետական իշխանությունները լիարժեքորեն հարգեն ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ճանաչված Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։

Մեր Տիրոջ խոսքերը, որոնք դարեր շարունակ առաջնորդել են Քրիստոսի Եկեղեցուն, այսօր ևս պահպանում են իրենց ամբողջական իմաստը. «Տվե՛ք կայսրինը՝ կայսրին, և Աստծունը՝ Աստծուն» (Մատթեոս 22:21)։ Այս խոսքը պետության դեմ ուղղված կոչ չէ։ Այն հիշեցում է այն պարզ և հիմնարար ճշմարտության մասին, որ յուրաքանչյուր իշխանություն ունի իր սահմանները, յուրաքանչյուր կառույց՝ իր իրավասությունը, իսկ Եկեղեցու կյանքը պետք է առաջնորդվի իր հավատքով, կանոններով և դարավոր նվիրապետական կարգով»,- ասվում է հայտարարությունում։