ԽՍՀՄ-ի փլուզումը ողբերգություն էր տասնյակ միլիոնավոր մարդկանց համար. Պուտին
Տասնյակ միլիոնավոր մարդկանց համար ԽՍՀՄ-ի փլուզումը դարձել է «իսկական ողբերգություն», քանի որ նրանք մի ակնթարթում հայտնվել են երկրի սահմաններից դուրս, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի XXIII նիստի լիագումար նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանն անցել է արմատական վերափոխումների ծանր ուղի, և այս գործընթացը շարունակվում է։ 35 տարի առաջ մենք ապրեցինք պետական կարգի փլուզում, որը դարձավ իսկական ողբերգություն տասնյակ միլիոնավոր մարդկանց համար, որոնք մի ակնթարթում արթնացան արտասահմանում, և դա փոխեց նրանց ճակատագիրը, նրանց երեխաների ճակատագիրը»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը միաժամանակ կոչ է արել մտածել, թե ինչ քայլեր են անհրաժեշտ՝ կանխելու ամենաաղետալի սցենարները, որոնք կարող են մարդկությանը հասցնել գոյատևման եզրին։
«Մեր ընդհանուր ապագայի հանդեպ պատասխանատվությունն ամենևին էլ վերացական կարգախոս չէ։ Դա գործնական քայլերի ամբողջություն է, որոնց նպատակը մարդկության սահքը դեպի գոյատևման եզրը թույլ չտալն է, անդառնալիից խուսափելը»,- հայտարարել է Պուտինը։


















































Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...
Դավթաշենում գործող «Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած քաղաքացին 1,5 ամիս անց մահացել է