Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան
Ադրբեջանում անցկացվում է «ADEX 2026» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է Թուրքիայի կառավարությանն առընթեր ռազմարդյունաբերության վարչության նախագահ Հալուք Գյորգյունը։ Նա հարցազրույց է տվել թուրքական «TRT Haber» պետական հեռուստաալիքին և ներկայացրել Ադրբեջանի հետ ռազմարդյունաբերական համագործակցությունը: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Գյորգյունը հայտնել է, որ ցուցահանդեսի շրջանակում Ադրբեջանի հետ նախատեսվում է ստորագրել ավելի քան 500 մլն դոլար արժողությամբ պայմանագրեր։ Ըստ նրա՝ պայմանագրերի ստորագրումները դեռ նախնական փուլում են և մանրամասներ կհաղորդվեն հանդիպումներից ու պայմանագրերի ստորագրման արարողությունից հետո։
Ադրբեջանում թուրքական ընկերությունների գործունեության վերաբերյալ Գյորգյունը նշել է, որ թուրքական ռազմարդյունաբերական «MKE» ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների արտադրության գործարան։ Նա հիշատակել է նաև «Baykar», «Roketsan» և «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերությունների ներդրումները՝ նշելով, որ ստորագրումներից հետո կհայտարարվեն կարևոր ներդրումների մասին։
Ըստ Գյորգյունի՝ այս համագործակցության նպատակն Ադրբեջանի ռազմական կարիքների բավարարումից բացի այդ երկրում արտադրական կարողություններ ձևավորելն է՝ հետագայում նաև ռազմական արտադրանքի արտահանմանը նպաստելու համար։ Նա նաև հայտնել է նոր սերնդի արտադրանքի և տեխնոլոգիաների համատեղ մշակման մտադրության մասին՝ ինչպես երկու երկրի, այնպես էլ «այլ բարեկամ և դաշնակից պետությունների պահանջարկը բավարարելու նպատակով»։


















































Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ
Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակ․ Տաթևիկ Հայրապետյան
«Պարբերաբար լինում են նման դրսևորումներ». Մհեր Գրիգորյանը՝ Բաքվի հռետորաբանության փոփոխության մասին. News.am (տեսանյութ)
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Սիսիանում նռնակի պայթյունից զինծառայող է զոհվել. մինչ այդ վիճաբանություն է եղել․ NEWS.am
Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...