Ավան վարչական շրջանում պաշտոնապես բացվել է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիան
Երևանում՝ Ավան վարչական շրջանում, պաշտոնապես բացվել է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիան։
Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը, «Յուվենտուսի» գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը, ակումբի լեգենդ Ֆաբրիցիո Ռավանելլին և այլ հյուրեր։
«Սա ֆուտբոլի զարգացման հիմնաքարն է։ Մեծ սպորտում նվաճումներ ունենալ չենք կարող, եթե հիմքը ճիշտ դրված չէ։ Միջազգային փորձը մեր երկիր բերելը և միջազգային ֆուտբոլային կրթությունը մեր երեխաներին հասանելի դարձնելը կարևորագույն ռազմավարություններից են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
«Յուվենտուսի» գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնն էլ բացառիկ է համարել Հայաստանում ստեղծված ենթակառուցվածքները՝ ընդգծելով, որ մեկ տարում նման մարզաբազայի ստեղծումն անհավանական ձեռքբերում է։
Ակադեմիայի երկու ժամանակակից մարզաբազաներն արդեն գործում են Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջաններում, իսկ երրորդը կառուցվելու է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։


















































Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Սիսիանում նռնակի պայթյունից զինծառայող է զոհվել. մինչ այդ վիճաբանություն է եղել․ NEWS.am
Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...