Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Քննչական կոմիտեն հրաժարվում է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների և զոհվածների անվանացանկը․ News.am Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է, 1 մլրդ դրամի չափով գրավը՝ մնացել անփոփոխ Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ լուծվել են․ ՄԻՊ «Opel»-ի հաջողությունը. ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին. «Հետք» Ռուսաստանում Տու-95 ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը` Հայաստանի Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունն ու մատնանշել թիրախային ուղղությունները Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ 54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ «Ռոսատոմը» Հայաստանին առաջարկել է ՎՎԷՌ-1000 տեխնոլոգիայով նոր ատոմակայանի էներգաբլոկ կառուցել․ Լիխաչով
Քննչական կոմիտեն հրաժարվում է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների և զոհվածների անվանացանկը․ News.amՎահրամ Սահակյանը ձերբակալել է 1,5 տարի առաջ ֆեյսբուքյան ինչ-որ գրառման համար․ փաստաբան (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է, 1 մլրդ դրամի չափով գրավը՝ մնացել անփոփոխՌոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ լուծվել են․ ՄԻՊ«Opel»-ի հաջողությունը. ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին. «Հետք»Ռուսաստանում Տու-95 ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՎերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը` ՀայաստանիԻնչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակելԱրցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունն ու մատնանշել թիրախային ուղղություններըՍցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել էԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. ՄեդվեդևԱյլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկել է ՎՎԷՌ-1000 տեխնոլոգիայով նոր ատոմակայանի էներգաբլոկ կառուցել․ ԼիխաչովԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴԴավթաշենում գործող «Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած քաղաքացին 1,5 ամիս անց մահացել է
Փաշինյանն ու Լիխաչովը քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր
Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր
ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունըԵրևանում քննարկվել է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. CSI
Երևանում 60-ամյա տղամարդը մտել է խանութներ և հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար վերցրել (տեսանյութ)Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումըԵթե այսօր փողոցի ու քաղաքական ճնշման միջոցով փորձ է արվում հեռացնել Հայրապետին, ապա վաղը նույն մեխանիզմը կարող է կիրառվել եկեղեցական ցանկացած հարցի վերաբերյալ. Տեր Գաբրիել
Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ, ինչ ուզեմ` կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան
ԱՄՆ Թենեսի նահանգում 200 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում են մաhшպատժի ենթարկել կնոջ
Սրանք նպատակ են դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհը բերելու է նոր սպառնալիքներ. Աբրահամյան
Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում․ Sputnik Արմենիա
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»ՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ
Դիրքային կամ տարածքային զիջումներ չեն կատարվել․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ
ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀայաստանում տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամուտին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ59-ամյա կինը պայուսակը մոռացել է կանգառում, որում եղել է 2.3 մլն դրամ և ոսկեղեն. մեկ այլ քաղաքացի գտել է ու վերադարձրելԿԸՀ-ի որոշումն ազդել է «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական ներկայացվածության վրա․ ԵԽԽՎԵԽԽՎ-ի արձանագրումն ինքն իրեն չի հայտնվել զեկույցում. սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ. Իվետա ՏոնոյանԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումՆմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
Կաթողիկոսի ընտրությունը կամ նրա հնարավոր հանգստի կոչումը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից. երեք եպիսկոպոսների հայտարարությունը
Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. Կոնջորյանի գրառումըՓաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն Աղաբաբյանը«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՏարօրինակ ու անտրամաբանական ժամանակներ են. Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա
Հայաստան

Գագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ

ՀՀ ֆինանսների նախկին նախագահ, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ 71-ամյա Գագիկ Խաչատրյանի ապօրինի կալանավորման որոշումը 27 օր անց դեռևս չի տրամադրվել ինչպես Գագիկ Խաչատրյանին, այնպես էլ նրա պաշտպանական թիմին։ Պաշտպանական թիմը սա գնահատում է որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված իրավունքների խախտում (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)։

2026 թվականի սեպտեմբերի 2-ին Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառել է խափանման միջոց կալանք՝ երկու ամիս ժամկետով՝ բավարարելով Հայաստանի քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը, որում նա նշել էր, որ սպինալ ծանր հիվանդություններով տառապող Գագիկ Խաչատրյանը, ով չի կարողանում անգամ ինքնուրույն քայլել, կարող է խուսափել քննությունից, ազդել քրեական գործի վրա կամ նոր հանցանք գործել։

Թեպետ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրած դատարանի որոշման պատճառաբանական մասին դատական նիստից 27 օր անց փաստաբանական թիմը չի ստացել և հետևաբար ծանոթ չէ, սակայն Գագիկ Խաչատրյանի առողջական ծանր վիճակը, որը ապացուցված է բազմաթիվ բժշկական կոնսիլիումների եզրակացություններով,  ակնհայտ է, որ չէր կարող կալանավորվել, իսկ առավել ևս  հիմք լինել, որ Գագիկ Խաչատրյանը՝ մնալով ազատության մեջ, կարող էր խոչնդոտել գործի քննությանը, թաքնվել քննությունից կամ նոր հանցանք կատարել։

Նշենք, որ 2026 թվականի հունիսի 5-ին և 7-ին քննչական մարմինը միջնորդել էր Գագիկ Խաչատրյանին  կալանավորել, սակայն երկու դեպքում էլ դատարանը մերժել էր միջնորդությունը։ Հունիսի 5-ից մինչև սեպտեմբերի 2-ը Գագիկ Խաչատրյանը ոչ մի կերպ չի փորձել թաքնվել, խոչնդոտել քննությանը կամ նոր հանցանք կատարել։ Ավելին՝ նա այդ ընթացքում զբաղված է եղել առողջական վիճակի ծայրահեղ ծանր վիճակի կայունացման փորձերով։ Սա ևս մեկ անգամ հիմնավորում է, որ միջնորդության մեջ նշված պատճառաբանությունները ակնհայտ անհիմն են։ Ի վերջո, սա այն դեպքն է, երբ անձի առողջական ծանր վիճակն առերևույթ տեսանելի է, ու ոչ մի փաստաթուղթ անհրաժեշտ չէ դա տեսնելու համար։  

Այժմ Գագիկ Խաչատրյանը կալանքը կրում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ զրկված լինելով առողջության պահպանման համար նվազագույն միջոցներից՝

հաշմանդամության համար նախատեսված կարևոր պայմանների բացակայություն,

տարբեր բյուրոկրատական ընթացակարգերի հղում անելով՝ չի թույլատրվում իր ընտրած բժշկին տեսակցել-զննել նրան։

Այս ամենով հանդերձ, արձանագրում ենք, որ դատարանի կողմից կալանավորման որոշումը  չտրամադրելով՝ Գագիկ Խաչատրյանը արդեն 27 օր զրկված է հատուկ վերանայման բողոք ներկայացնելու իրավունքից օգտվելուց։ Բացի դա, թվացյալ իրավական ճգնաժամ է առաջանում Գագիկ Խաչատրյանի գործով, քանի որ երկու ամսվա կալանավորման որոշումից հետո Գագիկ Խաչատրյանը և իր պաշտպանները չեն կարողացել հատուկ վերանայման բողոք ներկայացնել և հետևաբար փաստացի զրկվել են այդ կարևոր իրավունքից օգվելուց։ Սա արդեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված իրավունքների խախտում է։

Գագիկ Խաչատրյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել նրա ձերբակալությունների և կալանավորման օրինականության, ինչպես նաև դատական ստուգման անարդյունավետության հիմքերով։

Դիմումով ներկայացվել է, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալություններն իրականացվել են կամայական և անհամաչափ կերպով, չնայած շտապօգնության երկու խմբերի կողմից նրա տեղափոխումը բժշկական առումով անթույլատրելի գնահատելուն և հոսպիտալացման անհրաժեշտության արձանագրմանը, նրան ուժով դուրս են բերել անկողնուց և պատգարակով տեղափոխել Քննչական կոմիտե, որտեղ նրա վիճակը վատացել է, սակայն դա չի խոչընդոտել այնուամենայնիվ նրան պատգարակով դատարան ներկայացնելուն։

Դիմումում ներկայացվել է, որը վերը նշված հանգամանքները հանգեցրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված իրավունքների խախտմանը։