Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Քննչական կոմիտեն հրաժարվում է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների և զոհվածների անվանացանկը․ News.am Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է, 1 մլրդ դրամի չափով գրավը՝ մնացել անփոփոխ Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ լուծվել են․ ՄԻՊ «Opel»-ի հաջողությունը. ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին. «Հետք» Ռուսաստանում Տու-95 ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը` Հայաստանի Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունն ու մատնանշել թիրախային ուղղությունները Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ 54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ «Ռոսատոմը» Հայաստանին առաջարկել է ՎՎԷՌ-1000 տեխնոլոգիայով նոր ատոմակայանի էներգաբլոկ կառուցել․ Լիխաչով
Քննչական կոմիտեն հրաժարվում է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների և զոհվածների անվանացանկը․ News.amՎահրամ Սահակյանը ձերբակալել է 1,5 տարի առաջ ֆեյսբուքյան ինչ-որ գրառման համար․ փաստաբան (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է, 1 մլրդ դրամի չափով գրավը՝ մնացել անփոփոխՌոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ լուծվել են․ ՄԻՊ«Opel»-ի հաջողությունը. ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին. «Հետք»Ռուսաստանում Տու-95 ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՎերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը` ՀայաստանիԻնչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակելԱրցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունն ու մատնանշել թիրախային ուղղություններըՍցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել էԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. ՄեդվեդևԱյլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկել է ՎՎԷՌ-1000 տեխնոլոգիայով նոր ատոմակայանի էներգաբլոկ կառուցել․ ԼիխաչովԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴԴավթաշենում գործող «Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած քաղաքացին 1,5 ամիս անց մահացել է
Փաշինյանն ու Լիխաչովը քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր
Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր
ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունըԵրևանում քննարկվել է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. CSI
Երևանում 60-ամյա տղամարդը մտել է խանութներ և հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար վերցրել (տեսանյութ)Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումըԵթե այսօր փողոցի ու քաղաքական ճնշման միջոցով փորձ է արվում հեռացնել Հայրապետին, ապա վաղը նույն մեխանիզմը կարող է կիրառվել եկեղեցական ցանկացած հարցի վերաբերյալ. Տեր Գաբրիել
Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ, ինչ ուզեմ` կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան
ԱՄՆ Թենեսի նահանգում 200 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում են մաhшպատժի ենթարկել կնոջ
Սրանք նպատակ են դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհը բերելու է նոր սպառնալիքներ. Աբրահամյան
Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում․ Sputnik Արմենիա
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»ՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ
Դիրքային կամ տարածքային զիջումներ չեն կատարվել․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ
ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀայաստանում տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամուտին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ59-ամյա կինը պայուսակը մոռացել է կանգառում, որում եղել է 2.3 մլն դրամ և ոսկեղեն. մեկ այլ քաղաքացի գտել է ու վերադարձրելԿԸՀ-ի որոշումն ազդել է «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական ներկայացվածության վրա․ ԵԽԽՎԵԽԽՎ-ի արձանագրումն ինքն իրեն չի հայտնվել զեկույցում. սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ. Իվետա ՏոնոյանԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումՆմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
Կաթողիկոսի ընտրությունը կամ նրա հնարավոր հանգստի կոչումը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից. երեք եպիսկոպոսների հայտարարությունը
Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. Կոնջորյանի գրառումըՓաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն Աղաբաբյանը«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՏարօրինակ ու անտրամաբանական ժամանակներ են. Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա
Մամուլ

Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ստեղծագործական միություններին պատկանող գույքերի շուրջ վերջին տարիներին անընդհատ աղմկոտ գործընթացներ են տեղի ունենում։ Ժամանակին այս միություններին և արվեստագետներին խրախուսելու համար հատկացվել էին երկրի լավագույն տարածքներն ու հանգստյան գոտիները, որոնք այսօր, ցավոք, հայտնվում են մասնավոր բիզնես շահերի կիզակետում, իսկ դրանց պահպանման պատրվակով իրականացվող գործարքները հաճախ մթագնվում են անհասկանալի սխեմաներով։

«Փաստ» թերթին դեռ շաբաթներ առաջ դիմել էին Հայաստանի կոմպոզիտորների միության մի քանի անդամներ՝ տեղեկացնելով, որ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը երկարաժամկետ վարձակալության է տրվելու արտասահմանյան ինչ-որ ընկերության։ Միության նախագահ Արամ Սաթյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ այդ հարցը քննարկվել է միության վարչությունում, և թեպետ կա գաղափար, նաև որոշակի գործընթաց, սակայն այս պահին որևէ առարկայական, շոշափելի արդյունք չկա։ Մեր նախորդ հրապարակումից հետո «Փաստին» տեղեկություններ հասան, որ հոկտեմբերին ավարտվում է ՀԿՄ նախագահի պաշտոնավարման ժամկետը, և երաժշտական համայնքում կասկածներ ունեն, որ ցանկություն կա գործարքը կնքել մինչ այդ։ Մեր հրապարակմանն արձագանքել են նաև մի քանի կոմպոզիտորներ։

Մասնավորաբար, Երվանդ Երկանյանը նշեց, որ բավականին երկար ժամանակ է՝ չի հաճախում Կոմպոզիտորների միություն: «Միայն կարող եմ ասել, որ Դիլիջանի ստեղծագործական տան դահլիճը վերանորոգման շատ լուրջ կարիք ունի՝ հիմքից սկսած։ Եթե դա կապված է նրա հետ, որ դրա միջոցով կարող են դրական ուղղությամբ ինչ-որ փոփոխություններ կատարել, սա մի հարց է, իսկ ուրիշ բան է, եթե պարզապես ուզում են վարձով տալ դրամ աշխատելու համար։ Սրանք տարբեր բաներ են»,-ասաց կոմպոզիտորը։

Ավետիս Բերբերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, ըստ էության, դա պարզապես խոսակցություն է. «Որևէ որոշում որևէ ձևաչափով չկա։ Վարձակալության կամ որոշակի այլ ձևաչափով կարելի է աշխատել, բայց ի՞նչ է իրենից ներկայացնում այդ տեսակի առաջարկությունը։ Միանշանակ է մեկ բան՝ Միության սեփականություն հանդիսացող Դիլիջանի հանգստյան տունը չի կարող պարզապես ինչ-որ մի ձևաչափով հանձնվել վարձակալության՝ չիմանալով, թե ինչպես է այն օգտագործվելու։ Չի կարելի միության անդամների, կոմպոզիտորների ստեղծագործական հանգստյան տանը վնաս հասցնել։ Առաջինը ես դեմ կլինեմ նրան, որ դա ի վնաս միությանը լինի։ Այստեղ հարցեր չկան։ Կարող են լինել որոշակի առաջարկություններ տարբեր կազմակերպություններից տարբեր ծրագրեր իրականացնելու համար, բայց այս պահին որևէ լուրջ գործընթաց այս հարցի շուրջ չկա»։

Երվանդ Երզնկյանն էլ կարծում է՝ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ այն տունը, որտեղ այդքան երաժշտություն է գրվել, տրվի վարձակալությամբ, և պարզ չէ, թե ում։ «Պետք է նաև հստակ իմանալ, թե ինչ կազմակերպության մասին է խոսքը։ Եթե դա արտասահմանյան կազմակերպություն է, դա դեռ չի նշանակում, որ այդ ամբողջ գործընթացը լուրջ է։ Հիմա դրա ժամանակը չէ, նույնիսկ չպետք է թույլ տանք, որ այդ մասին խոսակցություններ լինեն»,ասաց Երվանդ Երզնկյանը։

Կոմպոզիտորներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ միաժամանակ և՛ զարմացած, և՛ շատ վրդովված է նման լուրերից։ «Եթե լուրերը ճիշտ են, ապա այստեղ մեկ հարց է առաջ գալիս՝ ի՞նչ իրավունքով է ստեղծագործական տունը վարձակալությամբ տրվում։ Տարիներ շարունակ միության շենք անգամ չեմ մտնում ստեղծագործական մթնոլորտի պատճառով։ Հիմա ամեն ինչ շատ տխուր վիճակում է։ Իսկ առաջ Դիլիջանը երաժշտական կենտրոն էր։ Դա, իհարկե, Էդվարդ Միրզոյանի շնորհքն է, որ ժամանակին գտել էր դիլիջանյան այդ գողտրիկ անկյունը։ Ամեն տարի հավաքվում էին մեծագույն երաժիշտներ ամբողջ աշխարհից։ Քաղաքն ապրում էր շատ հետաքրքիր երաժշտական կյանքով։ Կցանկանայի, որ հիմա էլ նույնը լիներ։ Այն կարող էր ամբողջ աշխարհի համար երաժշտական կենտրոն դառնալ, այլ ոչ թե վերածվեր, օրինակ՝ սովորական հյուրանոցային համալիրի»,-նշեց մեր զրուցակիցը»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։