Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավ Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Դիրքային կամ տարածքային զիջումներ չեն կատարվել․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայաստանում տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամուտին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ԿԸՀ-ի որոշումն ազդել է «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական ներկայացվածության վրա․ ԵԽԽՎ ԵԽԽՎ-ի արձանագրումն ինքն իրեն չի հայտնվել զեկույցում. սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ. Իվետա Տոնոյան Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է 2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ Կաթողիկոսի ընտրությունը կամ նրա հնարավոր հանգստի կոչումը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից. երեք եպիսկոպոսների հայտարարությունը Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. Կոնջորյանի գրառումը Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր
ՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ
Դիրքային կամ տարածքային զիջումներ չեն կատարվել․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ
ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀայաստանում տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամուտին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ59-ամյա կինը պայուսակը մոռացել է կանգառում, որում եղել է 2.3 մլն դրամ և ոսկեղեն. մեկ այլ քաղաքացի գտել է ու վերադարձրելԿԸՀ-ի որոշումն ազդել է «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական ներկայացվածության վրա․ ԵԽԽՎԵԽԽՎ-ի արձանագրումն ինքն իրեն չի հայտնվել զեկույցում. սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ. Իվետա ՏոնոյանԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումՆմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
Կաթողիկոսի ընտրությունը կամ նրա հնարավոր հանգստի կոչումը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից. երեք եպիսկոպոսների հայտարարությունը
Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. Կոնջորյանի գրառումըՓաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն Աղաբաբյանը«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՏարօրինակ ու անտրամաբանական ժամանակներ են. Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր ԵրեմիաԱյդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթա ՍիմոնյանՌԴ ԶՈՒ-ն գիշերը հարվшծներ է հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին. ՌԴ ՊՆԵթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն անող սուբյեկտ ես. ԱբրահամյանՄարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը․ ՇարմազանովՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը արդեն 2 ժամ է՝ մարել չի հաջողվում (տեսանյութ)Պատերազմը հնարավոր էր ավելի վաղ կանգնեցնել, և այդ մասին հետո խոստովանեց ինքը` միակ մեղավորն ու պատասխանատուն«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մայրՄեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. ՓեզեշքիաԵրեք տարի գերության մեջՊատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. ԾառուկյանԱյն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. ՇահրամանյանՉենք կարող թույլ տալ, որ մեր գալիք սերունդները կրկին ստիպված լինեն վճարել այս իշխանության անպատասխանատվության և ստերի գինը. «Ուժեղ Հայաստան»Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբԱդրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետՊուտինը և Վուչիչն անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանըՍա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահը՝ հաղթանակի մասինԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJՄի զեկույց էլ Փաշինյանի մասին պիտի ներկայացվի․ «Հրապարակ»Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄԵկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր ՀեթումՌԴ-ն ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. ՊեսկովԽեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակ․ Տաթևիկ ՀայրապետյանՍերժ Սարգսյանը և ԵԺԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ ներսում և նրա շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական զարգացումներըՄԻՊ–ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալՀարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. GallupՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան եվրոպական երկրների համար. ՌԴ ԱԽՀարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. GallupՍտեփանակերտի պայթյունի գործով 5 փորձաքննությունից 3-ի եզրակացությունները ստացվել են․ ՔԿ«Պարբերաբար լինում են նման դրսևորումներ». Մհեր Գրիգորյանը՝ Բաքվի հռետորաբանության փոփոխության մասին. News.am (տեսանյութ)
Քաղաքականություն

ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ Սուրենյանց

ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի 68-րդ կետում արձանագրվում է, որ 10/51, 35/65 և 12/13 ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքի վրա։

Զեկույցում ներկայացված հաշվարկների համաձայն՝ այդ տեղամասերի տվյալներն ընդհանուր արդյունքներում ներառելու դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը պաշտոնական տվյալներով ստացել է ձայների 3,99 տոկոսը՝ 58,287 ձայն, կարող էր հաղթահարել խորհրդարան անցնելու 4-տոկոսանոց շեմը և ստանալ պատգամավորական մանդատներ։ Այդ դեպքում իշխող ուժը կարող էր կորցնել նաև խորհրդարանում 3/5-ի մեծամասնությունը։

ԵԽԽՎ-ն նշում է, որ ԿԸՀ-ն ընդամենը մեկ նախադասությամբ արձանագրել է, թե նշված տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա, և վերաքվեարկություն չի նշանակել։ Զեկույցում նման հիմնավորումը գնահատվում է որպես խիստ անբավարար՝ հատկապես հաշվի առնելով որոշման հնարավոր քաղաքական հետևանքները։

Զեկույցի 69-րդ կետում արձանագրվում է նաև, որ «Ականատես» առաքելությունը, «Անկախ դիտորդների» դաշինքը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և իրավաբանական շրջանակների ներկայացուցիչներ այդ որոշումը գնահատել են որպես իրավական բավարար հիմքից զուրկ, համաչափության սկզբունքին և արդյունավետ իրավական պաշտպանության չափանիշներին հակասող։ Միաժամանակ նշվում է, որ դատական ընթացակարգերը մինչև խորհրդարանի գումարումը չեն ապահովել արդյունավետ իրավական պաշտպանության միջոց։

Կարևոր է հստակ տարանջատել փաստն ու քաղաքական գնահատականը։

ԵԽԽՎ-ն չի հայտարարել, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ անվավեր կամ ոչ լեգիտիմ են եղել։ Սակայն զեկույցում արձանագրված հանգամանքները լուրջ հարցեր են առաջացնում վերջնական արդյունքների ձևավորման և դրանց նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից։ Ավելին՝ զեկույցն ուղղակիորեն մատնանշում է այն ռիսկը, որ ընտրական շեմին այսքան մոտ արդյունքի պարագայում ընտրողների զգալի հատված կարող է մնալ առանց արդյունավետ խորհրդարանական ներկայացվածության։

Այստեղից արդեն բխում է քաղաքական գնահատականը։

Եթե ԿԸՀ-ի որոշման այլ ելքը կարող էր հանգեցնել ԲՀԿ-ի՝ խորհրդարան անցնելուն և իշխող ուժի՝ 3/5-ի մեծամասնությունը կորցնելուն, ապա խոսքը խորհրդարանի քաղաքական կազմի և ուժերի հարաբերակցության վրա հնարավոր ազդեցություն ունեցած որոշման մասին է։

Այս հանգամանքը հատկապես էական է իշխանության լեգիտիմության շուրջ քաղաքական քննարկման համատեքստում։

Անկախ Փաշինյանի իշխանության նկատմամբ արևմտյան քաղաքական շրջանակների լոյալ վերաբերմունքից՝ միջազգային դիտորդական փաստաթղթերում չեն շրջանցվում Հայաստանի ընտրական գործընթացում արձանագրված խնդրահարույց դրվագները։

ԵԽԽՎ զեկույցն այս առումով կարևոր արձանագրում է պարունակում․ ԿԸՀ-ի որոշումը, դրա անբավարար հիմնավորումը և արդյունավետ իրավական պաշտպանության հետ կապված խնդիրները հարցականի տակ են դնում ընտրությունների վերջնական արդյունքի ձևավորման որոշ առանցքային հանգամանքների նկատմամբ վստահությունը։

Սա էական դրվագ է, եթե անգամ ամբողջության մեջ կասկածի տակ չի դնում ձևավորված խորհրդարանի լեգիտիմությունը»,- գրել է նա։