Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն անող սուբյեկտ ես. Աբրահամյան
Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու և անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներով, անհոգ ժամանցով, ուրախ-զվարթ լայվերով՝ անընդհատ փորձելով իրենք իրենց գերազանցել:
Բարոյապես բանակը ոչնչացրածներն ու բանակաշինությունը բեսեդկայի մակարդակի զրույցների վերածողները հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, որ իրենք գոյություն ունեն, բանակ են ղեկավարում:
Այնինչ բանակի հիմքում մարդն է, երկրի անվտանգության առանցքում՝ հայրենիքի պաշտպանը, և եթե դու նրա նահատակությունն ու առաքելությունը չես հարգում, համարժեք վերաբերմունք չես ցուցաբերում, քո քաղաքականության առաջնահերթություն չես սահմանում, ապա դու քո երկրի դեմ թշնամություն իրականացնող սուբյեկտ ես, քանդող, ոչնչացնող և ուրացող»,- նշել է նա:


















































Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Սիսիանում նռնակի պայթյունից զինծառայող է զոհվել. մինչ այդ վիճաբանություն է եղել․ NEWS.am
Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են
«8 ֆուտբոլիստ տրավմա ունի, 5-ը՝ խաղային պրակտիկա չունի, ֆուտբոլին ներդրումներ են պետք». Եղիշե Մելիքյ...