Պատերազմը հնարավոր էր ավելի վաղ կանգնեցնել, և այդ մասին հետո խոստովանեց ինքը` միակ մեղավորն ու պատասխանատուն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը գրել է․
«Վեց տարի առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը․ հազարավոր կյանքեր, վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ․․․կորսված հայրենիք։
Պատերազմը հնարավոր էր ավելի վաղ կանգնեցնել, և այդ հնարավորության մասին հետագայում խոստովանեց ինքը` միակ մեղավորն ու պատասխանատուն` Նիկոլ Փաշինյանը:
Նա չգնաց այդ քայլին նաև սեփական քաղաքական ճակատագրի մտավախությունից ելնելով։
Ցավոք, նրա քաղաքական վախի գինը իր կյանքով վճարեց հայ զինվորը։
Սիրելի հայրենակիցներ, այսօր շարունակվում է նույն վտանգավոր քաղաքականությունը․ զիջումները ներկայացվում են որպես խաղաղության միակ ճանապարհ, մինչդեռ, Ադրբեջանի համար դրանք դառնում են նոր պահանջների հիմք։
Մեր նպատակը իրական խաղաղությունն է՝ ուժեղ պետությամբ և առանց նոր զիջումների։
Մեր տղերքի հիշատակի առաջ մեր պարտքն է թույլ չտալ, որ նրանց կյանքի գնով ստացած դասը կրկին վճարենք նոր կյանքերով։
Հավերժ փա՛ռք մեր հերոսներին»։


















































Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատե...
Պատերшզմից 6 տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառ...
Երեք տարի գերության մեջ
Այդ օրով համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպ...
Սիսիանում նռնակի պայթյունից զինծառայող է զոհվել. մինչ այդ վիճաբանություն է եղել․ NEWS.am
Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ․ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տա...
Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են
«8 ֆուտբոլիստ տրավմա ունի, 5-ը՝ խաղային պրակտիկա չունի, ֆուտբոլին ներդրումներ են պետք». Եղիշե Մելիքյ...