ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ
Այսօր կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, վիճակահանությամբ, 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին տրամադրել է հերթական համարներ։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:
ԿԸՀ-ն նաև բաշխել է 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը։
2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությանը և Անկախ դիտորդ հասարակական դաշինք միասնական անվան ներքո համատեղ հանդես եկող կազմակերպություններին։
Այսօրվա նիստում ԿԸՀ-ն նաև սահմանել է Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր, Իջևան, Հրազդան համայնքների ավագանիների 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների 0դաշինքներին հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Կոտայքի մարզերում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը։
Նիստում ընդունված մեկ այլ որոշման համաձայն՝ ԿԸՀ-ն հաստատել է 2026 թվակաանի նոյեմբերի 29-ին Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր, Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում համամասնական ընտրակարգով, ինչպես նաև Արագածոտնի մարզի Արեվուտ, Մեծաձոր համայնքներում մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցերը։


















































Սիսիանում նռնակի պայթյունից զինծառայող է զոհվել. մինչ այդ վիճաբանություն է եղել․ NEWS.am
Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են
«8 ֆուտբոլիստ տրավմա ունի, 5-ը՝ խաղային պրակտիկա չունի, ֆուտբոլին ներդրումներ են պետք». Եղիշե Մելիքյ...
ԱՄՆ-ն աննախադեպ մասշտաբներով ավելացնում է զինամթերքի պաշարները․ Թրամփ
Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում
Զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա՝ 3 միջազգային փորձաքննությամբ հեր...
Կայացել է ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության և սպայական պաշտոնների ...
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր
ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տր...