Միանում ենք Ձեզ՝ նշելու Ձեր երկրի հանձնառությունը խաղաղությանը, բարգավաճմանը և ժողովրդավարությանը. Թրամփի ուղերձը՝ Փաշինյանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Հարգելի՛ պարոն վարչապետ,
Ամերիկայի ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության օրվա առիթով։
Միանում ենք Ձեզ՝ նշելու Ձեր երկրի հանձնառությունը խաղաղությանը, բարգավաճմանը և ժողովրդավարությանը։ Արդեն 35 տարի է՝ Հայաստանն այս արժեքների հարցում հաստատակամ գործընկեր է։ Մինչ մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) պատմական նախաձեռնությունը, ակնկալում ենք կառուցել և ներդրումներ կատարել Հայաստանում՝ ապահովելով Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում մեր հանձնառության իրագործումը։ Ինչպես քննարկել էինք օգոստոսին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, մենք միասին պատմություն ենք կերտել ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում։ Ձեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համար։
Մեր ժողովուրդների ընդհանուր արժեքները շարունակում են հիմք ծառայել մեր երկու երկրների միջև առկա բարեկամության համար։ Շնորհավորում եմ հայ ժողովրդին և Ձեր Կառավարությանը»։




















Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են
«8 ֆուտբոլիստ տրավմա ունի, 5-ը՝ խաղային պրակտիկա չունի, ֆուտբոլին ներդրումներ են պետք». Եղիշե Մելիքյ...
Ուղիղ մեկ տարի է, ինչ մեր տան դուռը բացվում է, բայց դու ներս չես մտնում. Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝...
Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին
Հույս ունենք, որ ՀՀ քաղաքացիները կկարողանան գնահատել եվրաինտեգրման վտանգները․ ՌԴ ԱԳՆ
Փետրվարի 8-ից «շահումով խաղ», «խաղատուն», «խաղասրահ» և այլ անվանումների օգտագործումը կսահմանափակվի․ ...
ԵՄ-ի ցուցադրական հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ պայմանավորված է ՌԴ-ին վնասելու ցանկությամբ․ ՌԴ ԱԳՆ
Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները
ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու
ԱՄՆ-ն աննախադեպ մասշտաբներով ավելացնում է զինամթերքի պաշարները․ Թրամփ