Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սեպտեմբերի 22-ին գումարել է հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են ՀՌՀ-ից:
«Օրակարգում էր 5 հարց՝
-Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային` ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
-«ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:
-«ՌԱԴԻՈՏՈՒՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 29 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
-«ԱՎՏՈՌԱԴԻՈ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 31 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
-«ՆՏ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 32 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Հաջորդիվ ՀՌՀ-ն որոշեց հաստատել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը։
Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության արձանագրության hամաձայն, «ՌԱԴԻՈՏՈՒՆ» և «ԱՎՏՈՌԱԴԻՈ» ՍՊ ընկերությունները չեն ապահովել հայերեն տեսալսողական հաղորդումների տոկոսային ժամաքանակը։ Ըստ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի՝ հայերեն տեսալսողական հաղորդումները մեկ Հեռարձակողի հեռարձակմամբ չեն կարող պակաս լինել ամսական ընդհանուր ժամաքանակի 55 տոկոսից:
Վարչական վարույթի բազմակողմանի քննությամբ ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց Ընկերությունների նկատմամբ կիրառել 300.000-ական ՀՀ դրամի տուգանքը։
Հանձնաժողովը «ՆՏ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությունից պահանջել է ներկայացնել հեռարձակվող «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» տեսալսողական ծրագրի 2026թ․ օգոստոսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունը, որի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթի պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ։ Ըստ Արձանագրության՝ 2026թ․ օգոստոսի 6-ին հեռարձակված «Ноян Тапан на Русском» գրառմամբ 2 հաղորդումների ժամանակահատվածում «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» տեսալսողական ծրագրի անվանումը նշվում է օտար լեզվով՝ «Ноян Тапан», առանց հայերեն տառադարձության։
ՀՌՀ-ն որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 100․000 ՀՀ դրամով։
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ։











Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին
Հույս ունենք, որ ՀՀ քաղաքացիները կկարողանան գնահատել եվրաինտեգրման վտանգները․ ՌԴ ԱԳՆ
Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները
ԱՄՆ-ն աննախադեպ մասշտաբներով ավելացնում է զինամթերքի պաշարները․ Թրամփ
Կրքոտ հիստերիկը չի հանգստանում․ Զարուհի Փոստանջյանն ահազանգում է, որ իր տուն ոստիկաններ են ուղարկվել
Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»․ Նարեկ Կարապետյան
Խաղաղության գիտակցությանը հասել ենք հազարավոր կյանքերի գնով․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը․ Կոբ...
ՀՀ-ին կառաջարկվի 100 կրթաթոշակ ՄԱԿ-ի Զբոսաշրջության առցանց ակադեմիայի դասընթացներին մասնակցելու համա...