Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Հավերժ փառք ու խոնարհում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է Սոցցանցերում Իլհամ Ալիեւի օգտահաշիվները ենթարկվել են կիբեռհարձակման Չեխերը բողոքի ցույց են անցկացնում հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին Աստրախանի շրջանում մեկ օրում 31 անօդաչու թռչող սարք է խոցվել Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը Հորդանանում դատարանը կիրակի օրը մահապատժի է դատապարտել երեք տղամարդու Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում Mercedes-Benz-ը սառեցնում է ներդրումները Գերմանիայի իր գործարաններում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել G20 գագաթնաժողովը Պնոմ Պենում տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի վարչապետների հանդիպումը Ողբերգական վթար՝ Պռոշյանում. «Volkswagen»-ը կողաշրջվել է, 18-ամյա աղջիկը մահացել է, 2 հոգի՝ տուժել
Հավերժ փառք ու խոնարհում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն էՍոցցանցերում Իլհամ Ալիեւի օգտահաշիվները ենթարկվել են կիբեռհարձակման Չեխերը բողոքի ցույց են անցկացնում հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքինԱստրախանի շրջանում մեկ օրում 31 անօդաչու թռչող սարք է խոցվելԱկրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթըՀորդանանում դատարանը կիրակի օրը մահապատժի է դատապարտել երեք տղամարդուԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզումMercedes-Benz-ը սառեցնում է ներդրումները Գերմանիայի իր գործարաններումՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել G20 գագաթնաժողովըՊնոմ Պենում տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի վարչապետների հանդիպումըՈղբերգական վթար՝ Պռոշյանում. «Volkswagen»-ը կողաշրջվել է, 18-ամյա աղջիկը մահացել է, 2 հոգի՝ տուժելԱՄՆ ավիացիոն համակարգի զանգվածային խափանման պատճառը հայտնի էՊորտուգալիան փոխում է 7 համարի գրության ձևը՝ ի պատիվ Կրիշտիանու ՌոնալդուիՉինական CE-25A էլեկտրական ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը՝ անձնակազմովՀայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվՌուբեն Մարուխյանն այսօր կդառնար 92 տարեկանԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավորՀայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնըԹրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ ՔուշներՄենք չենք մնա «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակում. ՂալիբաֆՍպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ ձյան տեսքովԶելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Ջո ԲայդենԻրանը հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազայինԱնձնագիր և նույնականացման քարտ՝ 24 կամ 48 ժամումԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծել է երկու բժշկիԸնդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան. ԿարապետյանStarship-ը իր 15-րդ թռիչքն իրականացրեց Տեխասի Սթարբեյս քաղաքիցԳալապագոսի պինգվիններին սպառնում է ոչնչացում Էլ Նինյոյի պատճառովՓաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանըԺաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարներըՆԳՆ քրեական ոստիկաններն Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտելՄասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ ենԱրտակարգ դեպք՝ Գյումրիում. պայթել է մեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էՄոսկվայում նշվեց Հայոց գրերի օրըԲԴԽ-ն դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունիցԳազայում զոհերի թիվը հասել է 74,695-իԴատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք կրելու համարՆա մտել է բшնտ` առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բшնտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մասին (տեսանյութ)Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի 27 լավագույն ուղղությունների ցանկում․ ՊապոյանՆիկոլ Փաշինյանը և Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցերԿոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից 2-ն անչափահաս ենՀարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ․ Ռուբեն ՄելիքյանԳերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ. Արցախի պետնախարարՍկսվել է աշխատանքը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակման ուղղությամբՄոսկվան պայմաններ չի դնի եվրոպական բանակցային թիմի կազմի վերաբերյալ․ ՊեսկովՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըԴատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին․ նրանք կկալանավորվեն
Հայաստան

Խաղաղության գիտակցությանը հասել ենք հազարավոր կյանքերի գնով․ Նիկոլ Փաշինյան


Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի առիթով, որում, մասնավորապես, ասված է․

«Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 35–րդ տարեդարձը։ 35 տարի առաջ, 1991 թվականի սեպտեմբերի 21–ին, Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիները պետք է պատասխանեին հետեւյալ հարցին․ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»։

Հայաստանի քաղաքացիների 95.4 տոկոսը մասնակցեց հանրաքվեին, եւ մասնակիցների 94.3  տոկոսը «Այո» պատասխանեց հանրաքվեի դրված հարցին։

Ինչու՞ ուրեմն, ինչու՞ Հայաստանի քաղաքացիները գրեթե միաձայն «Այո» ասացին անկախությանը։ Թերեւս մի պատճառով․ նրանք ուզում էին ապրել ազատ, անվտանգ, ժողովրդավարական, զարգացած, բարեկեցիկ, ինքնիշխան երկրում՝ որպես ինքնիշխան քաղաքացիներ։

Այս պատկերացումները, սակայն, մասամբ կամ ամբողջությամբ ի դերեւ ելան, որովհետեւ անկախությունից միայն 30 տարի անց մենք առերեսվեցինք այն փաստի հետ, որ ազատությունը, անվտանգությունը, ժողովրդավարությունը, բարեկեցությունը, ինքնիշխանությունը կամ չեն կարող լինել, կամ չեն կարող լիարժեք լինել անվերջ թվացող հակամարտության եւ ժամանակ առ ժամանակ բռնկվող պատերազմի պայմաններում։

Հայաստանի Հանրապետության անկախության 35–ամյակը, ահա, նշում ենք խաղաղության միջավայրում, բայց խաղաղությանն ու խաղաղության գիտակցությանը մենք հասել ենք մեր հազարավոր եղբայրների եւ քույրերի կյանքի գնով եւ նախ՝ եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր բոլոր եղբայրների եւ քույրերի հիշատակը։

Շնորհակալություն։ Եվ այո՛, եթե ուզում եք ծափահարել մեր եղբայրներին և քույրերին...

Եւ այս ծափահարություններով՝ երիցս պիտի արձանագրենք, որ մեր նահատակներն ընկան, որ Հայաստանը բարձրանա, նրանք զոհվեցին, որ Հայաստանն ապրի, եւ այսօր Հայաստանի Հանրապետությունն ապրող պետություն է, կյանքի պետություն, եւ մեր պետության վերելքն է հարգանքի մեծագույն տուրքը մեր նահատակների հիշատակին։

Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Անկախության այս դարակազմիկ տոնի առիթով մենք պետք է արձանագրենք, որ անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարեւոր բանն է, որ մենք միասին ունենք։ Որովհետեւ մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր ինքնության, մեր մշակույթի պահպանումն ու զարգացումը, մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր պատմության շարունակականությունը, պետությունն է, որ մեզ մեր ճակատագրի տերն է դարձնում, մեզ դարձնում է մեր ազատության, անվտանգության հեղինակն ու երաշխավորը։

Ու մենք պետք է շարունակենք գնալ մեր պետությանը տեր կանգնելու ա՛յս ճանապարհով, մենք պետք է առաջնորդվենք մեր պետության հարատեւության տեսլականով, եւ պետությունը, անկախ պետությունն այլեւս երազանք չպետք է լինի մեզ համար, այլ   մեր երազանքների իրագործում։

Շուրջ 500 տարի մենք երազել ենք անկախ պետության մասին եւ այսօր տոնում ենք մեր երազանքի իրականացումը եւ արձանագրում ենք, որ մենք այլեւս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է, Հայաստանի Հանրապետությու՛նն է մեր երազանքների հայրենիքը, եւ մենք այս հայրենիքը ծաղկեցնելով, զարգացնելով, այն ավելի անկախ, ավելի ուժեղ, ավելի արդար, ավելի ազատ, ավելի բարեկեցիկ, ավելի ժողովրդավարական, ավելի խաղաղ, ավելի անվտանգ, ավելի համերաշխ, ավելի ինքնիշխան դարձնելով՝ այն պետք է փոխանցենք սերնդեսերունդ։

Այլեւս երբեք չպետք է լինի 500 կամ հինգ կամ մեկ տարի, որ մենք երազենք անկախության ու պետության մասին, այլեւս ամեն տարի, ամեն օր մենք պետք է ավելի լավ սովորենք՝ ինչ է նշանակում եւ ինչ է ենթադրում ունենալ պետություն, պետք է ավելի լավ սովորենք ինչ է նշանակում պետություն, ինչ է նշանակում լինել քաղաքացի։

Հարատեւ պետություն ունենալուն ուղղված մեր աշխատանքը կրթության միջոցով պետք է դարձնենք ավելի ու ավելի արդյունավետ։

Հայաստանի Հանրապետությունն այսօր տեսանելի կերպով զարգանում է, բայց, այո, Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Սա չի կարող մեր պետությունը պակաս չափով սիրելու հիմք տալ մեզ, որովհետեւ աշխարհում չկա, չի եղել, չի լինելու որեւէ պետություն, որտեղ չկան չլուծված բազմաթիվ խնդիրներ։

Ընդհակառակը, ցանկացած լուծված խնդիր, իր հետ բերում է նոր խնդիրներ, եւ այս շարժընթացը չունի վերջ եւ չունի ավարտ։ Հենց այս շարժընթացն է, որ բերում է զարգացման ու առաջընթացի, որ բերում է վերելքի, եւ պետության վերելքը, նոր որակի պետություն ունենալը, պետության հարատեւությունը՝ ամեն օր իրար հետ մեր լուծելու առանցքային խնդիրն է։

Եւ այսօր այստեղ ենք արձանագրելու, որ մենք պետության տեր եւ քաղաքացի լինելու անսասան ու վճռական կամք ունենք, որ մեր պետությունը մեր հայրենիքն է, հայրենիքը պետությունն է, եւ մենք սիրում ենք մեր պետությունը, մենք սիրում ենք մեր հայրենիքը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն, Հայաստանի Հանրապետությունը պետք է սիրի իր քաղաքացուն եւ գիտակցի, որ քաղաքացին պետությունը ստեղծել է իր անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ու երջանկությունն ապահովելու համար։

Այս նպատակին է այլեւս ծառայում պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, առաջնորդվելով այն գիտակցությամբ, որ պետությունը պետք է ուժեղացնի քաղաքացուն, քաղաքացին պետք է ուժեղացնի պետությանը։

Հայաստանի Հանրապետության Կառավարության քաղաքականությունները, կրթությունից մինչեւ բնակարանաշինություն, առողջության համընդհանուր ապահովագրությունից մինչև բանակում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրում, սոցիալական, քաղաքական եւ տնտեսական ամենատարբեր ծրագրերն ուղղված են քաղաքացու ուժեղացմանը։

Կրթությամբ, աշխատանքով, վճարված հարկերով ուժեղացրեք Ձեր պետությունը, եւ Ձեր պետությունն ավելի կուժեղացնի Ձեզ։

Սիրեք Ձեր պետությունը, որովհետեւ Ձեր պետությունը սիրում է Ձեզ։

Եւ այսօր Ձեր պետությունը Ձեզ հստակ եւ աներկբա ասում է․

Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դու՛ ես, դու՛ ես Հայաստանի Հանրապետությունը։

Շնորհավոր Անկախության տոնդ, Հայաստանի Հանրապետություն, շնորհավոր Անկախության տոնդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։