Գալապագոսի պինգվիններին սպառնում է ոչնչացում Էլ Նինյոյի պատճառով
Կենսաբան, Biodiversa Consultores ընկերության ղեկավար Վաշինգտոն Տապիանի հաղորդմամբ, անհետացման վտանգի տակ գտնվող գալապագոսյան պինգվինները սննդի պակասի պատճառով կարող են դադարեցնել բազմացումը, քանի որ Էլ Նինյո կլիմայական երևույթը հանգեցնում է օվկիանոսում մանր ձկների քանակի նվազմանը։ Այս մասին տեղեկանում ենք mir24.tv-ից։
Աղբյուրի փոխանցմամբ, Գալապագոսյան պինգվինները կախված են մանր ձկների հասանելիությունից։ Երբ դրանց քանակը նվազում է, կամ ձկները տեղափոխվում են այլ տարածքներ, հասուն պինգվինները ստիպված են ավելի շատ էներգիա ծախսել սնունդ որոնելու համար և կարող են ժամանակավորապես դադարեցնել բազմացումը։
Նշենք, որ Էլ Նինյոն բնական երևույթ է, որը կապված է մակերևութային ջրերի աննորմալ տաքացման հետ: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կանխատեսումների համաձայն՝ այս տարվա իրադարձությունը կարող է լինել վերջին ութ տասնամյակների ընթացքում ամենահզորներից մեկը: Չնայած երևույթը ազդում է ամբողջ մոլորակի եղանակի վրա, այն հատկապես վտանգավոր է Գալապագոսյան կղզիների բնակիչների համար, քանի որ խաթարում է հաստատված ծովային սննդային շղթան, որից անմիջականորեն կախված է տեղական կենդանական աշխարհը:
Նախկինում ևս Էլ Նինյոյի ուժեղ դրսևորումների ժամանակ գրանցվել է գալապագոսյան պինգվինների թվաքանակի զգալի նվազում։ Սա ցույց է տալիս, թե որքան զգայուն է այս տեսակը օվկիանոսային անոմալիաների նկատմամբ։ Կենսաբանի գնահատմամբ՝ բազմացման խնդիրներից բացի, սննդի երկարատև պակասը կարող է հանգեցնել պինգվինների մարմնի զանգվածի նվազման և մահացության աճի։
Հավելենք, որ Գալապագոսյան պինգվինը պինգվինների միակ տեսակն է, որն ապրում և բնադրում է հասարակածի գծի վրա։ Չնայած Գալապագոսյան կղզիների արևադարձային դիրքին՝ դրանց կլիման տիպիկ արևադարձային չէ՝ Հումբոլդտի և Կրոմվելի սառը հոսանքների շնորհիվ։ Հենց այդ հոսանքներն են ապահովում այստեղ պինգվինների գոյատևման պայմանները։ Սա նաև աշխարհի ամենափոքր պինգվիններից մեկն է․ նրա միջին հասակն ընդամենը 35 սանտիմետր է։
Տեսակն անհետացման վտանգի տակ է․ գալապագոսյան պինգվինների թվաքանակը գնահատվում է մոտ 2000 առանձնյակ։ Նախկինում Էլ Նինյոյի ուժեղ դրսևորումների ժամանակ այս թռչունների մահացությունը հասել է 77%-ի։ Օրինակ՝ 1998 թվականի հզոր Էլ Նինյոյից հետո պոպուլյացիայի թվաքանակը մոտ 1300-ից նվազել է մինչև 400 առանձնյակ։ Կլիմայական փոփոխություններից բացի՝ պինգվիններին սպառնում են նաև այլ կենդանիներ, օրինակ՝ կատուներն ու առնետները, որոնք ուտում են նրանց ձվերն ու ձագերին։


















































Կատուների անհետացում Հելոուինի տոնից առաջ
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել. «Հրապարակ»