Մոսկվայի Արբատում բացվել է Առնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված ցուցահանդես
Մոսկվայի Արբատ փողոցում բացվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին և կոմպոզիտոր Միքայել Տարիվերդիևի ծննդյան 95-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը ներկայացնում է խորհրդային երաժշտական մշակույթի երկու նշանավոր ներկայացուցիչների կյանքն ու ստեղծագործական ուղին՝ առանձնահատուկ տեղ հատկացնելով Առնո Բաբաջանյանի երաժշտական ժառանգությանը։
Բաբաջանյանը հայ կոմպոզիտորական արվեստի այն բացառիկ ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունները վաղուց դուրս են եկել ժամանակի և ազգային սահմանների շրջանակներից։ Նրա երաժշտությունը միավորում է դասական երաժշտության բարձրագույն վարպետությունը, հայկական մեղեդայնությունն ու ժամանակակից էստրադային երաժշտության արտահայտչականությունը։
Նա հեղինակել է շուրջ 180 երգ, որոնցից շատերը դարձել են խորհրդային էստրադայի անմոռանալի ստեղծագործություններ։ Դրանց թվում են՝ «Королева красоты», «Лучший город Земли», «Не спеши», «Верни мне музыку» և «Чёртово колесо» երգերը։ Դրանք մինչ օրս շարունակում են հնչել և սիրվել տարբեր սերունդների կողմից։
Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն տեսնելու երկու կոմպոզիտորների ընտանեկան արխիվներից հազվագյուտ լուսանկարներ, ծանոթանալու նրանց ստեղծագործական կյանքի կարևոր դրվագներին։ Որոշ ցուցադրական վահանակների վրա տեղադրված QR կոդերի միջոցով կարելի է նաև լսել նրանց հայտնի ստեղծագործությունները։
Նախագիծն իրականացվել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի և Մոսկվայի զանգվածային միջոցառումների տնօրինության նախաձեռնությամբ՝ Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի և նրա որդու՝ Արայի Բաբաջանյանի, ինչպես նաև Միքայել Տարիվերդիևի ստեղծագործական ժառանգության հիմնադրամի մասնակցությամբ։
Բացման արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դաշնակահար Յուրի Ռոզումը և երաժշտագետ Վերա Տարիվերդիևան։ Ռոզումը երկու կոմպոզիտորներին անվանել է մեղեդու իսկական արքաներ՝ ընդգծելով նրանց բացառիկ երաժշտական տաղանդը։
Ցուցահանդեսը բացվել է նոյեմբերի 13-ին և կգործի մինչև դեկտեմբերի 15-ը՝ Արբատ փողոցում, թիվ 28 շենքի դիմաց։ Մուտքն ազատ է։
Առնո Բաբաջանյանի երաժշտությունը վաղուց դարձել է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային երաժշտական ժառանգության կարևոր մաս։ Իսկ Մոսկվայի կենտրոնում նրա արվեստին նվիրված այս ցուցադրությունը ևս մեկ առիթ է հիշելու հայ կոմպոզիտորին, որի մեղեդիները շարունակում են ապրել սերունդների հիշողության մեջ։
Արմինե Մելքոնյան


















































Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է